19:50 12.10.2018
«Մոխրագույն» կամ «գորշ տարածքներ» (Grey Zone). գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն այսպես է ձևակերպել այն չճանաչված պետությունները, որտեղ երբևէ չի իրականացվել մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգ: Գերմանացու բանաձևի հիմնական նպատակն էլ չճանաչված պետություններում, այդ թվում՝ Արցախում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումն է։
Ի սկզբանե Շվաբեի փաստաթղթում ձևակերպված էր «Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածք»: Հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը, սակայն, վերջնական փուլում դարձավ բանաձև, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձևակերպումներ, այլև սպասարկում է հայկական շահը:
«Ես դա կանվանեի ոչ թե պրոհայկական, կամ ինչ-որ մեկի շահերից բխող, այլ կանվանեի պարզապես չափազանց կարևոր քայլ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Բանաձևը հնարավորություն կտա մշտական հիմունքներով դիտարկել, թե այդտեղ մարդիկ ինչպես են ապրում և ինչ խնդիրներ ունեն, մարդու իրավունքների ինչպիսի հարցեր են ծագում, որովհետև ամբողջ զեկույցի տրամաբանությունն այն էր, որ կապ չունի, թե մարդ որտեղ է ապրում՝ լինի չճանաչված պետություն, թե, ասենք, օրինակ՝ Իտալիայում, Իսպանիայում, Շվեդիայում կամ ինչ-որ այլ տեղ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Դեռևս 2007 թվականին Եվրոպական խորհրդարանը ընդունեց մի բանաձև, որը կոչ էր անում հենց նույն կազմակերպություններին՝ իրավապաշտպան մոնիթորինգ իրականացնող կառույցներին, աշխատել չճանաչված երկրների իշխանությունների հետ, բայց բանաձևն այդպես էլ կյանքի չկոչվեց:
Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից պատմում է, որ այս ամիսների ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է իր լոբբիստների միջոցով ամեն ինչ անել, որպեսզի նախ՝ ամրագրվի իրենց մշտական ցանկալի ձևակերպումը՝ «Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածք» և երկրորդ, որպեսզի մուտք չունենան իրավապաշտպան կազմակերպությունները գորշ գոտիներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ:
Զոհրաբյանն ասում է՝ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային լրջագույն կազմակերպությունների համար Արցախի մուտքը բացելը նշանակալից է: Կգան ու կտեսնեն, թե ինչպես են ապրում արցախցիները և որքանով է Արցախում անվտանգությունը մշտապես ռիսկային Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և գործողությունների ներքո: Ինչպես և սպասելի էր, Շվաբեի այս բանաձևին դեմ է քվեարկել միայն ադրբեջանական պատվիրակությունը:
«Անակնկալ չէր, որ Ադրբեջանը դեմ քվեարկեց բանաձևին, որովհետև այնտեղ, որտեղ մարդու իրավունքը, կենսականորեն հոգեբանորեն հակասում է Ադրբեջանի քաղաքականությանը: Իրենք չեն ցանկանում, որ աշխարհը կապ ունենա Արցախի հետ, որովհետև եթե Արցախի դռները բացվելու են միջազգային իրավապաշտպան կառույցների առջև, իրենք տեսնելու են, թե ինչպես է արցախցին ապրում ամեն օր Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վտանգի տակ, և, բնականաբար, դա իր ուղղակի ազդեցությունն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Ադրբեջանը հասկանում է, որ սա հեռահար ուղղված իր քայլերին լուրջ ռիսկ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ որևէ միջազգային մարմին, լինի դա մարդու իրավունքների նկատմամբ մոնիթորինգ իրականացնող, թե էլի այլ ինչ-որ մարմին, մուտք գործի Լեռնային Ղարաբաղ, այսինքն՝ եթե երկիրը ունի սև ցուցակի քաղաքականություն , դուք ինչպե՞ս եք պատկերացնում, նրանք պետք է երջանի՞կ լինեն, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մոնիթորինգային մարմիններն այնտեղ մշտադիտարկում անցկացնեն և հանկարծ պարզվի, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղում շատ ավելի ազատ են, քան Ադրբեջանում: Եթե լինի այդպիսի մշտադիտարկում, այն կընթանա զուգահեռ, այսինքն՝ մշտադիտարկում կլինի նաև Ադրբեջանում։ Արցախի իշխանությունները պատրաստակամ են համագործակցել ԵԽ-ի և ՄԱԿ-ի հետ՝ ներկայացնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում: Հայկական երկրորդ պետության արձագանքը դրական է, սակայն անհասկանալի են համարում, թե ինչու օգտագործվեց «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ», այլ ոչ թե հենց չճանաչված պետություններ ձևակերպումը, պարզաբանում է Ստրասբուրգից ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը:
«Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ այն տարածքների մասին է խոսքը, որտեղ կան սառեցված հակամարտությունների տարածքներ, չճանաչված պետություններ: Գիտեք, որքան էլ մենք ասենք, թե ինչու օգտագործվեց այս ձևակերպումը, պիտի ընդունենք, որ Արցախը չճանաչված պետություն է, որի համար ամեն ինչ պետք է արվի: Սա, ըստ էության, միջազգայնորեն ընդունված տերմին է, այստեղ որևէ, իմ կարծիքով, ռիսկային ձևակերպում չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ամեն դեպքում Արցախը միշտ պատրաստ է ԵԽԽՎ զեկույցի հիման վրա ընդունել մարդու իրավունքների դիտորդների:
Ի դեպ, փաստաթղթում հատուկ ընդգծված է, որ մարդու իրավունքների մոնիթորինգի մարմինների գործունեությունը դե ֆակտո իշխանությունների տարածքում չի նշանակում, որ այն ճանաչում է այդ իշխանությունների օրինականությունը։ Մոնիթորինգային մարմինները պետք է միայն ուսումնասիրեն տարածքում բնակիչների իրավունքների հարգման հարցերը։
10:18 26.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը10:18 26.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ: ...
10:00 26.11.2024
Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...
09:58 26.11.2024
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...
09:55 26.11.2024
Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ BloombergՄի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...
09:50 26.11.2024
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։ ...
09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFCՄակաոյում կայացել է UFC-ի հերթական մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են հանրահայտ ռուս մարտիկ Պետր Յանը և բրազիլացի Դեյվիսոն Ֆիգեյրեդուն: Թեթևագույն քաշային կարգի մենամարտը տևել է 5 ռաունդ, 31-ամյա Յանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել նախկին չեմպիոնի նկատմամբ (50-45, 50-45, 50-45): Սա Յանի 18-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև ունի 5 պարտություն: 36-ամյա Ֆիգեյրեդուն […] ...