18:34 12.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Ֆրանկոֆոնիայի երկօրյա գագաթնաժողովի արդյունքները: Վարչապետի խոսքով` այն դրական դեր խաղաց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար: Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովն անցավ բարձր մակարդակով, նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում: Բացի գործող կառավարության անդամներից, ոստիկանությունից, ողջ պետական համակարգից, Փաշինյանը նշեց նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին:
Նա հիշեցրեց` գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ 2016թ., Մադագասկարի մայրաքաղաք Անտանանառիվուում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում, և այդ որոշումը կայացնելու ու գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում մեծ է Էդուարդ Նալբանդյանի դերակատարումը, ում նա հատուկ շնորհակալություն հայտնեց ջանքերի համար:
«Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, բարձրաստիճան հյուրերը մեկնել են, այդ պրոցեսը շարունակվում է, ես հույս ունեմ, որ դա ևս բարձր մակարդակով կիրականացվի, և մենք այս պատվով կփակենք այս հրաշալի միջոցառման էջը»,- ասաց նա:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև ֆրանսերենի իր դասախոսին, հայտնեց, որ շարունակելու է ֆրանսերենի ուսումնառությունը, ինչպես նաև որոշել է, որ շարունակելու է անգլերենի և ռուսերենի ուսումնառությունը, քանի որ միշտ էլ լեզուների մակարդակը պետք է բարձրացնել: Վարչապետը տեղեկացրեց, որ այժմ շտապում է մեկ այլ կարևոր միջոցառման. հենց հիմա սկսվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, կարևոր բանակցություններ են տեղի ունենալու:
«Այս ընթացքում հասցրել ենք շփվել, նույնիսկ բարեկամանալ: Այս այցը իսկապես շատ կարևոր, այսպես ասած, եզրափակիչ կտոր կլինի վերջին օրերի այս բուռն միջազգային իրադարձության: Հայաստանը գտնվում էր ֆրանկոֆոն աշխարհի, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Ուրախ եմ, որ պատվով դուրս եկանք»,- նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև ժողովրդին, ընդգծեց` ամենակարևորն այն է, որ մեր երկրում, անկախ ամեն ինչից, ամենատպավորիչը մարդիկ են, ջերմությունը, նրանց տրամադրությունը, հյուրասիրությունը: Դա, ըստ վարչապետի, շատ կարևոր է, մեր երկրի, ժողովրդի կարևոր հատկությունն է, որովհետև իսկապես Հայաստանում ամենակարևորը մարդիկ են, և Հայաստանի քաղաքացին պետք է հաղթանակած դուրս գա ցանկացած իրավիճակից:
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...