Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն. Ժերեմի Դելվերը՝ «Հայկական վալս»-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն. Ժերեմի Դելվերը՝ «Հայկական վալս»-ի մասին

10:59 12.10.2018

«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց  Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում,  հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը:

 Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ  Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ ֆրանսիացի: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային նման վերաբերմունքի համար: Ենթադրում եմ՝ պատասխանատու պահ էր  նաև Ձեզ համար:

– Ես, ինչպես նաև իմ բոլոր կոլեգաները շատ հուզված էինք, հուզված էինք և զգացված, որ հենց մենք էինք ընտրված այնտեղ՝ Ինվալիդների պալատում լինելու և մասնակցելու հրաժեշտի արարողությանը: Ես հիմա այս մասին խոսում եմ, բայց ես կարծում եմ, որ ես միանշանակորեն սա չեմ կարող ասել ֆրանսիական նվագախմբի մյուս 39 անդամների անունից: Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգի հսկաներից և հիմնասյուներից մեկն է: Իսկապես, պահը չափազանց կարևոր էր:

-Ինչպե՞ս ստացվեց, որ  հենց Դուք հանդես եկաք որպես մենակատար:

-Մենք սկսեցինք պատրաստվել արարողությունից 48 ժամ առաջ: Ելիսեյան պալատը դիմեց ֆրանսիական բանակի երգչախմբին չորեքշաբթի օրը: Ավրորա Տիակը, որը ղեկավարում է ֆրանսիական բանակի երգչախումբը,  առաջարկեց կատարել «Հայկական վալս»-ը, որը կլիներ գեղեցիկ հարգանքի տուրք հայկական կողմին և Շառլ Ազնավուրի հիշատակին:

– Ձեր կատարմամբ երգը սիրվեց Հայաստանում, կասե՞ք,   «Հայկական  Վալս»ը հե՞շտ տրվեց Ֆրանսիայի ազգային գվարդիայի նվագախմբի մենակատարին: Որքա՞ն ժամանակ ունեիք հայերեն տեքստը սովորելու համար:

-Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետև ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը և տիկին Հիլդա Գեղամյանը: Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետև ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք և բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, և ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ, դեռ չէի խոսում հայերեն: Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ է կատարված է:

-Դուք իսկապես, հրաշալի կատարեցիք, բայց մի՞թե դժվար չէր զինվորական նվագախմբի մենակատարի համար կատարել այդչափ հուզառատ երգը:

-Շնորհակալ եմ, շատ զգացված եմ: Թույլ տվեք մի ճշգրտում անել, ես երգչախմբի մենակատար չեմ, ես միայն ֆրանսիական բանակի երգչախմբի երգիչներից մեկն եմ, և անգամ մենակատար լինելով, իմ թիկունքին ես ունեի 39 հոգի, պարզապես, ես հաջողություն ունեցա իմ ղեկավարի կողմից ընտրվել որպես մենակատար, բայց իմ թիկունքին ևս 39 անչափ տաղանդավոր մարդիկ էին: Դա թիմային աշխատանք էր: Իմ ղեկավարն առաջարկեց արարողության մեջ ներառել այդ հատվածը, որը հավանության արժանացավ Ելիսեյան պալատի և Ազնավուրի ընտանիքի կողմից: Երգն իսկապես լի  է տխրությամբ: Այն Դեն Ղարիբյանինի և Bratsch  խմբի համատեղ ստեղծագործությունն է և երկրորդ անգամ կարդալիս ես զգացի, որ երգում կա հայկական Սփյուռքի թեման, երկրի թեման, որում իրենք չեն ապրում: Ինձ համար ամենակարևորը այդ ամենը զգացնել տալն էր: Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն:

-Ֆրանսիայում շատ հայեր կան, ունե՞ք հայ ընկերներ: Կուզենայի՞ք տեսնել  Հայաստանը, լինել Ազնավուրի հայրենիքում:

-Ես չունեմ ֆրանսահայ ընկերներ, բայց մայրս շատ ֆրանսահայերի է ճանաչում: Ես երբեք չեմ եղել Հայաստանում և ազնվորեն ասած՝ հրաշալի կլիներ, եթե Հայաստանը ֆրանսիական բանակի երգչախմբին հրավիրեր տուրնեի: Դա հնարավորություն կտար բացահայտելու ձեր երկիրը, ձեր մշակույթը և դատելով իմ ստացած արձագանքներից ու նամակներից, նման սպասում կա:

-Շանսոնյեի երգացանկից կա՞ մեկը, որ ամենասիրելին  է  Ձեզ համար: Կկատարե՞ք մեզ համար:

-Շառլ Ազնավուրը գրել է 1300 երգ և դժվար է ընտրել մեկը, բայց պարոն Ազնավուրը սիրում էր երգել օտար լեզուներով և որոշ երգերում նա խառնել է լեզուները և դրանցից մեկը սա է… (երգում է Ազնավուրի For me. Formidable-ն, -խմբ. ): Սա երևի Ազնավուրի ամենագեղեցիկ երգերից մեկն է, Emmenez moi-ի հետ միասին, որը հնչեց արարողության ժամանակ: Եվ մի վերջին ուղերձ, որ շատ կարևոր է, ես բազմաթիվ հայտեր ունեմ Ֆեյսբուքում, ինչպես, նաև էլեկտրոնային փոստով, ցավոք, ես չեմ կարող պատասխանել բոլորին, հայցում եմ բոլորի ներողամտությունը, բայց սրտի խորքից աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ արձագանքների համար: Ես դրանցով կիսվել եմ իմ բոլոր ընկերների հետ, մենք բոլորս շատ ուրախ ու զգացված ենք, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում պատասխանել չեմ կարող, ես իսկապես, ի վիճակի չեմ պատասխանել 150 փոստային հաղորդագրության: Ես պատասխանել եմ 100-ին և ինձ մնացել է մի փոքրիկ 50 և բոլորի հետ չեմ կարող ընկերանալ Ֆեյսբուքում, բայց անչափ երախտապարտ եմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP