14:34 28.04.2018
Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հասավ Իջևանի հրապարակ, որտեղ նրան աղուհացով, դհոլ-զուռնայով են դիմավորել: Նշենք, որ Իջևանի հանրահավաքը նախատեսված էր ժամը 14.00-ին, սակայն հետաձգվեց ավտոերթի մասնակիցների՝ մի շարք համայնքներում չնախատեսված կանգառի հետևանքով:
Մինչ հանրահավաքի մեկնարկը հրապարակում հավաքված քաղաքացիներին ողջունել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանից հետո ելույթ է ունեցել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, որը նշել է, որ իրենք այսօր Իջևան են եկել շնորհակալություն հայտնելու իջևանցինիներին:
Դավիթ Սանասարյանից հետո ելույթ է ունեցել Իջևանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը: Նա ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթի մասնակիցներին: Այնուհետ ելույթ է ունեցել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը՝ ողջունելով հանրահավաքի մասնակիցներին:
«Առանց ձեզի Հայաստան գույություն չունի, ոչ էլ իշխանություն»,- ասել է դերասանուհին:
Արսինե Խանջյանից հետո ելույթ է ունեցել Սասուն Միքայելյանը, որից հետո էլ՝ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկնարկած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը հաղթել է: Եվ մեզ հարկավոր է ևս կարճ ժամակահատված այդ հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»,- ասել է Փաշինյանը:
10:18 15.04.2025
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։ ...
10:00 15.04.2025
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչովԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչով։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Կորեական թերակղզու օդային տարածքում ամերիկյան ռմբակոծիչի տեղակայման կապակցությամբ։ Հարավկորեական կողմն օգտագործել է F-16 և F-35A կործանիչներ, իսկ ամերիկյան կողմը՝ F-16: Ինչպես նշում է հեռուստաալիքը, զորավարժությունները նպատակ […] ...
09:50 15.04.2025
Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի էԱպրիլի 15-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավելի վաղ վերոնշյալ ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակ էր։ ...
09:43 15.04.2025
Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը բարձր է […] ...
09:38 15.04.2025
Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 8-րդ փողոցի թիվ 1-ից 29-ը հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ ...
09:31 15.04.2025
Վոլոդինը կոչ է արել Կալլասին դատարանի առաջ կանգնեցնելԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և հանձնվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ «Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առջև»,- գրել է նա։ Վոլոդինը նշել է, որ Կալլասը անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին […] ...