23:40 11.10.2018
Հայաստանի մեծահասակների սամբոյի հավաքականը պատրաստվում է նոյեմբերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Միջազգային կարևոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն ինը սամբիստներ, նրանցից չորսը գյումրեցի մարզիկներն են, ովքեր Հայաստանի առաջնության չեմպիոններ են։ Մինչ մեծահասակների աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 11-ից 15-ն էլ Թբիլիսիում կանցկացվի պատանիների աշխարհի առաջնությունը։ Այս ստուգատեսում էլ Գյումրին կներկայացնի 20 ամյա Արտյոմ Ավետիսյանը։
Արտյոմ Ավետիսյանը մի քանի օր առաջ է ստացել սպորտի վարպետի կոչում: Միջազգային հարթակներում լավագույն արդյունքները գրանցելու շնորհիվ է երիտասարդ տարիքում հասցրել վաստակել այդ կոչումը: Նա պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Արտյոմ Ավետիսյանը այսօրվանից կմասնակցի Սամբոյի աշխարհի պատանիների առաջնությանը։
2017 թվականի Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը ստացած վնասվածքի պատճառով նախորդ մրցաշարերին չի մասնակցել: Նոր է սկսել վերականգնել մարզավիճակը, որպեսզի նոյեմբերին մեծահասակների աշխարհի առաջնությանը ներկայանա: Նպատակն է բարելավել ցուցանիշները և այս անգամ Հայաստան վերադառնալ հաղթանակով։
«Պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը, շատ լավ եմ հիմա պատրաստված, վնասվածքս արդեն վերականգնվել է: Ինչ, որ բաց եմ թողել Եվրոպայի առաջնությանը, պետք է դա անեմ այս աշխարհի առաջնությանը»,- իր մարզավիճակի ու մարզումների մասին է խոսել սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը:
Մաքսիմ Մանուկյանի հետ Բուխարեստում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Գյումրիի սամբո-ձյուդոյի մարզադպրոցի մարզիկներ Գոռ Մայիլյանը,Գրիգոր Սահակյանն և 52 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը, ով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար ակտիվ մարզումներ է անցկացնում։ Վստահ է, որ Բուխարեստից ևս հաղթանակած կվերադառնա։
Սամբոյի Հայաստանի գործող չեմպիոններ Գոռ Մայիլյանն ու Գրիգոր Սահակյանը մեծահասակների հավաքականի կազմում առաջին անգամ են մասնակցելու աշխարհի առաջնությանը, մարզումներն անցկացնում են մայրաքաղաքում։ Նոր հաջողություններ գրանցելու հավակնությունները մեծ են:Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում են տարբեր քաշային կարգերում հանդես եկող ինը սամբիստներ։ Աշխարհի առաջնությունը նրանց համար կլինի միջազգային կարևոր ստուգատես, իսկ հաջորդ տարի կմասնակցեն վարկանիշային մրցաշարերի, որոնք կդառնան պարտադիր, եթե սամբոն ևս ընդգրկվի օլիմպիական մարզաձևերի ցանկում :
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...