Հայերը գնել են իմ պատրաստած ամբողջ շոկոլադը. օրը Ֆրանկոֆոնիայի ավանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Հայերը գնել են իմ պատրաստած ամբողջ շոկոլադը. օրը Ֆրանկոֆոնիայի ավանում

20:02 11.10.2018

Երևանի Ազատության հրապարակը, որտեղ տեղակայված է Ֆրանկոֆոնիայի ավանը, մի քանի օրով վերածվել է մշակութային մի խճանկարի: Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները ավանում իրենց հատկացված տաղավարներում ներկայացնում են իրենց ազգային հագուստը, ուտեստները, խմիչքներն և աքսեսուարները:

Հրապարակի հենց մեջտեղում բեմն է և իրար հաջորդելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչները հանդես են գալիս իրենց ազգային երգ ու պարով:

ShantNews.am-ը ավանում զրուցել է ռուանդացի երաժիշտներից մեկի հետ, որը ելույթից առաջ ուրախությամբ ասաց, որ հայերը շատ մեծահոգի ազգ են:

«Մենք շատ բան ենք լսել Հայաստանի մասին: Տեղեկացել ենք Հայոց ցեղասպանության մասին, լսել ենք պատմություններ: Մենք Ռուանդայից ենք և այդ առումով մեր պատմությունները շատ նման են: Մինչ Հայաստան գալը մենք հետաքրքրվում էինք, թե ինչպիսին են այստեղի մարդիկ, բայց երբ առաջին անգամ եկանք այստեղ, միանգամից նկատեցինք, թե ինչքան հասարակ են, մեծահոգի, բարի, տեղեկացված են, թե ովքեր ենք մենք ու որտեղից ենք գալիս: Այստեղ միջավայրը շատ խաղաղ է ու ջերմ»,- ասաց ռուանդացի երաժիշտը:

Իսկ Կոտ դ’Իվուարից Երևան ժամանած երիտասարդը հաճելիորեն զարմացել էր, երբ նկատել էր, թե հայերը որքան են սիրում սուրճ և շոկոլադ:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, քանի որ մարդիկ այստեղ շատ բարի են, շփվող: Ես եկել եմ Աֆրիկայից՝ Կոտ դ’Իվուարից, և մենք այստեղ ներկայացնում ենք մեր ազգային հագուստը, ձեռագործ ազգային աքսեսուարները: Ես շոկոլադ եմ պատրաստում և շատ ուրախ եմ, որ հայերը գնել են իմ պատրաստած ամբողջ շոկոլադը: Մենք նաև ռոբուստա տեսակի սուրճ ենք պատրաստում և նկատել ենք, որ հայերը սուրճ նույնպես շատ են սիրում և որոշել ենք անվճար հյուրասիրություն կազմակերպել»:

Ավանի տաղավարներում օրվա ցանկացած ժամի իսկական եռուզեռ է: Մեր հայրենակիցները հետաքրքրությամբ ուսումնասիրում են բոլոր երկրների տաղավարները և վերջում հպարտությամբ նշում, որ ամենալավը Հայաստանի տաղավարն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

BACK_TO_TOP