10:31 28.04.2018
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում լսումներ են կայացել Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը և անկախ վերլուծաբան Էլեն Աղեքյանը:
«Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսևորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- նշել է Սթիվեն Նիքսը:
Լսումների մյուս բանախոս Էլեն Աղեքյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի անձի հեռացումից հետո, շարժումը բախվել է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես՝ գործող համակարգի դեմ պայքարը:
«Բողոքի շարժումն անսպասելիորեն հաջողություններ գրանցելուց հետո այժմ առերեսվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտների հետ, որոնցից է ոչ թե մեկ անձի իշխանությունը, այլ համակարգը, որը չափազանց կոռումպացված է, հագեցած ազդեցիկ օլիգարխներով և փորձում է պահպանել իշխանությունը»,- նշել է Էլեն Աղեքյանը:
Ըստ Աղեքյանի, գործող համակարգի հեռացումը երկարատև ու դժվարին գործընթաց է, որը պահանջում է անկախ ընտրական և դատական համակարգի ձևավորում, ավելի ազատ մամուլ և պատասխանատու իշխանություն և մի շարք այլ գործոններ, սակայն վերլուծաբանի կարծիքով՝ շարժումն աննախադեպ է ողջ եվրասիական տարածաշրջանի համար:
Աղեքյանն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը շատ ավելի բարձր է, քան պատկերացնում էին շատերը: Փորձագետը կարևորել է այս օրերին անկախ համացանցային լրատվամիջոցների, սոցցանցերի և երիտասարդության անգնահատելի դերն այս շարժման ծավալման հարցում:
«Այս շարժման առանձնահատկությունն է երիտասարդության ակտիվ մասնակցությունը, որը կապված է մի քանի գործոնների հետ: Առաջինն, անխոս, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անձն է և առաջնորդի հատկությունները, իսկ երկրորդը «Ելք» դաշինքի բնույթը, որը բաղկացած է երիտասարդ լրագրողներից ու իրավապաշտպան ակտիվիստներից»,- նշել է Աղեքյանը:
Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին խոսելիս Սթիվեն Նիքսը, իր հերթին, ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը և դրական արտահայտվել այս օրերին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կատարած աշխատանքի վերաբերյալ:
«Գովելի է, որ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն անմիջապես արձագանքեց իրավիճակին, հանդիպեց իշխանության ու ընդդիմադիր կողմերի հետ և կոչ արեց պահպանել խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաև բողոքի խաղաղ արտահայտման ձևը»,- նշել է Սթիվեն Նիքսը:
Նիքսն ընդգծել է, որ բողոքի ցույցերը չափազանց կազմակերպված են, և վստահություն է հայտնել, որ այս զարգացումները մեծ ազդեցություն են թողել մարդկանց մտածելակերպի վրա:
«Սա իրենից ներկայացնում էր չափազանց լավ կազմակերպված բողոքի ցույցերի շարք: Ցուցարարները հստակ գիտեն, թե ուր են գնում և որ ուղղությամբ: Որևէ ամբոխային մտածելակերպ չկար»,- ընդգծել է Նիքսը:
Երկու վերլուծաբաններն էլ համակարծիք են, որ նոր իշխանության առաջնահերթությունն է ընտրական համակարգի արմատական բարեփոխումը:
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը08:21 30.11.2024
«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուինՄադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […] ...
08:00 30.11.2024
Հրդեհ Գյումրի քաղաքումՆոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ […] ...
00:00 30.11.2024
Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներիցTRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...
23:55 29.11.2024
Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստըԼևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...
23:50 29.11.2024
Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրըՉադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...
23:45 29.11.2024
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...