Հանրապետական 4 պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հանրապետական 4 պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները. Ալեն Սիմոնյան

19:04 10.10.2018

«Կարծում եմ՝ այդ հայտարարության տրամաբանական շարունակությունը պետք է այն լինի, որ իրենք հեռանում են Ազգային Ժողովից և վայր են դնում իրենց մանդատները, որովհետև իրենց անձնական կարծիքը չի համընկնում ՀՀ ժողովրդի կարծիքի հետ»,- արձագանքելով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից երեկ տարածած հայտարարությանը՝ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետական խմբակցության 4 պատգամավորները հայտարարություն էին տարածել, որտեղ  մասնավորապես նշել էին, որ վարչապետ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները՝ մեղադրելով վերջինիս ու նրա թիմակիցներին պատգամավոր «գողանալու» ու պատգամավորների վրա ճնշում գործադրելու մեջ: Հայտարարության հեղինակները վերջին երկու օրերին կատարվող զարգացումները ոչ իրավական և ոչ էլ բարոյական երևույթ են համարում՝ պնդելով, որ անզիջողականությունն ու բանակցելու ցանկության բացակայությունը հասունացնում է հասարակական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամի, չափազանց վտանգավոր հետևանքներով:

Պատգամավորները նաև հորդորել են գտնել արդար հանգուցալուծում, չինքնահաստատվել մյուսների արժանապատվության հաշվին, ինչպես նաև չզանգել իրենց, քանի որ իրենք չկան այս էժան խաղում:

Ալեն Սիմոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ թե’ հայտարարությունը, թե՛ հայտարարություն անողներին դիտարկում է անլուրջ դաշտում, քանի որ թե՛ իր, թե՛ իր գործընկերների կողմից պատգամավորների նկատմամբ որևէ ճնշում ոչ միայն չի գործադրվել, այլև իրենք իրենց քայլերով երբեք չեն փորձել հասարակության մեջ լարվածություն սերմանել:

«Այսինքն՝ մենք գիշերով հավաքվում ենք Ազգային ժողովում և փորձում ենք ժողովրդի կամքին հակառակ որոշում կայացնել ու ժողովրդին դրանով բորբոքո՞ւմ ենք»,- հասարակության մեջ ճգնաժամ սերմանելու վերաբերյալ հարցին այսպես է պատասխանել Սիմոնյանը՝ ավելացնելով, որ իրենք ոչ թե լարման են տանում հասարակությանը, այլ փորձում կանգնեցնել ու մեղմել շատ երևույթներ:

«Արդյո՞ք մենք չենք այն իշխանությունը, որին անընդհատ մեղադրում են հակառակի մեջ, անընդհատ մեղադրում են, որ մենք կտրուկ քայլերի չենք գնում, անընդհատ մեղադրում են, որ մենք հայտնի կարկառուն, նախկին իշխանության գործչին բաց ենք թողնում կամ չենք բռնում կամ որևիցե նման բան:

Վերջիվերջո, մեր գործընկերները, ովքեր մեզ մեղադրում են, պետք է կողմնորոշվեն՝ հիմա մենք ճնշո՞ւմ ենք գործադրում, թե՞ այնուամենայնիվ այնքան թույլ ենք, ինչպես ասում է պարոն Շարմազանովը, որ մեկ-երկու «Նիվայի» վարորդ ենք պառկացնում գետնին: Պետք է կողմնորոշվել նախ և առաջ իրենց կուսակցության մեջ և իրարամերժ հայտարարություններ չանել»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP