Շիրակի մարզում կարկտահարության վնասի չափը 3 մլրդ դրամ է. քննարկում Շիրակի մարզխորհրդի նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Շիրակի մարզում կարկտահարության վնասի չափը 3 մլրդ դրամ է. քննարկում Շիրակի մարզխորհրդի նիստում

23:39 10.10.2018

Այսօր կայացել է մարզխորհրդի հերթական նիստը: Քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրմանը, բերքահավաքին և իրացմանը վերաբերող հարցեր: Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել են 80.3 տոկոսով: Թերակատարվել է 356 մլն դրամ: Ու սա համարվում է գյուղապետերի թերացումը , որի հետևանքով համայնքը կարող է զրկվել սուբվենցիոն ծրագրերից: Շատ գյուղերում  ցուցանիշը  ցածր է: Բայց գյուղապետերն էլ իրենց  բացատրությունն ունեն՝  օրինակ Ազատանում գյուղացիները պատրաստվում են հարկ վճարել կարկտահարության դիմաց կառավարության խոստացած փոխհատուցման գումարներով: Շիրակի մարզին խոստացված փախհատուցումն ուշանում է: Այս հարցում պարզաբանումներ է ներկայացրել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

«Փոխհատուցում տրվել է սահմանամերձ համայնքներին: Այսինքն կա առաջնահերթություն: Առաջին հերթին գումարներն ուղղվել են Իջևանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններին և Սյունիքի մարզին, որոնք բնակավայրեր ունեն հայ-ադրբեջանական սահմանին: Իսկ Շիրակի մարզի 3 մլրդ դրամի փոխհատուցման խնդիրն ընթացքի մեջ է, կառավարության ուշադրության կենտրոնում է »,- ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

3 մլրդ դրամը Շիրակի մարզում կարկտահարության վնասի չափն է:  Փոխհատուցման հարցը դեռ կառավարությունում քննարկվում է:  Քննարկումների փուլում է նաև Շիրակի մարզում հաջորդ տարի զենիթային հակակարկտային կայանների տեղադրման հարցը: Սա մարզում կարկտահարության վնասները նվազագույնի հասցնելու երաշխիքն է: Այս տարի Շիրակում 5100 հեկտար ցանք է տուժել կարկտահարությունից:

Մարզխորհրդի նիստի ընթացքում նաև ներքին աուդիտի արդյունքներն են ներկայացվել: Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժինը ուսումնասիրություններ է կատարել մի շարք հաստատություններում, իսկ արդյունքը պաշտոնանկություններն են ու չարաշահումների մասին բացահայտումները:

«Հայտնաբերվել է 43 թերություն և խախտում, որի արդյունքում արձանագրվել է 33 մլն 2356 հազար 200 դրամ վերականգնման ենթակա գումար: Աուդիտորական 3 հաշվետվություն ուղարկվել է իրավապահ մարմիններին: Աշխատանքից ազատվել է 1 առողջապահական հաստատության տնօրեն և 1 ՊՈԱԿ-ի տնօրեն »,- ասել է Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP