Էվերեստի գաղտնիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Էվերեստի գաղտնիքները

12:01 14.10.2017

Ուղիղ 64 տարի է անցել այն օրվանից, ինչ սըր Էդմունգ Հիլարին և Տենցինգ Նորգեյը ոտք դրեցին Էվերեստի գագաթին: Բայց մինչ օրս էլ չի նվազել լեռան նկատմամբ հետաքրքրությունը. ամեն տարի լսում ենք բազմաթիվ հաջողակ վերելքների, ինչպես նաև դժբախտությունների մասին պատմություններ: Սակայն Էվերստը հետաքրքիր է ոչ միայն ալպինիստական տեսանկյունից:  Ներկայացում ենք Էվերստի մասին փաստեր, որոնք շատերին են անհայտ:

10. Կենդանական աշխարհի ամենաբարձր բնակավայրն է.

Euophrys omnisuperstes-ը (բոլորից վերև կանգնած), որն ավելի հայտնի է հիմալայան թռչող սարդ անունով, թաքնվում է Էվերեստի լանջերի մեկուսի անկյուններում և ճեղքերում, ինչի շնորհիվ երկրագնդի ամենաբարձր վայրում ապրող կենդանիներից մեկն է: Լեռնագնացները նրանց հանդիպել են 6700 մ բարձրության վրա:

Սարդերը սնվում են այն միջատներով, որոնց քամին հասցնում է լեռան բարձունք: Թռչունների մի քանի տեսակից բացի սրանք միակ կենդանիներն են, որ մշտապես ապրում են այսպիսի բարձրություններում:

 9.  Նույն անձը լեռան գագաթը հաղթահարել է ռեկորդային 21 անգամ.

 

Շերպեր Ապա Շերպան (Apa Sherpa) և Պուրբա Տաշին (Phurba Tashi) Էվերեստի վերելքների թվով կիսում են համաշխարհային ռեկորդը: Նրանք լեռան գագաթին եղել են 21 անգամ: Պուրբային հաջողվել է 2007 թվականին 3 անգամ հասնել գագաթ, իսկ Ապան գագաթ բարձրացել է 1990-2011 թթ ընթացքում յուրաքանչյուր տարի:

Ապան ասում է, որ այս տարիների ընթացքում գլոբալ տաքացման պատճառով Էվերեստն ակնհայտ փոփոխություններ է կրել:

 

8. Կռվի ամենաբարձր վայրն է.

 

2013 թվականին լեռնագնացներ Ուելի Շթեկը, Միմոնե Մորոն և Ջոնաթան Գրիֆֆիտը  հայտնվեցին սկանդալի կենտրոնում: Շերպերը հայտարարեցին, որ լեռնագնացները խանգարել են իրենց, ինչի պատճառով ձնահոսքը վնասել է լեռան վրա ճոպաններ կապող շերպերին: Ալպինիստները հակառակվել են, ինչը ծեծկտռտուքի պատճառ է դարձել: Ինչպես հետո պատմել է Սիմոնե Մորոն, շերպերից մեկն իրեն անգամ սպառնացել է սպանությամբ:

 

7. Լեռն ունի 450 մլն տարվա պատմություն.

Հիմալայան լեռնաշղթան կազմավորվել է 60 մլն տարի առաջ, սակայն Էվերեստն ավելի հին պատմություն ունի: Լեռան գագաթամերձ հատվածի ավազաքարերը ծովի մակարդակից ցածր նստվածքային ժայռերի մասեր են կազմել, որոնք ունեն 450 մլն տարվա հնություն:

Ժամանակի ընթացքում ծովի մակերեսին առաջացել են կուտակումներ, որոնք, յուրանքանչյուր տարի բարձրանալով 11 սմ-ով, ձևավորել են այժմյան լեռը: Էվերեստի վերին հատվածներում պահպանվել են ծովային քարացումներ, գոյացություններ և խեցիներ, որոնք ինչ որ ժամանակ առաջ եղել են օվկիանոսի հատակին:

Էվերեստի վրա այդ քարացումները հայտնաբերել է հետազոտող Նոել Օդելլը  1924 թ.՝ ապացուցելով, որ լեռը նախկինում եղել է ծովի մակարդակից ցածր:

 

6. Կասկածներ կան լեռան բարձրության վերաբերյալ.

 

Իրականում ինչքա՞ն է Էվերեստի բարձրությունը: Դա կախված է նրանից, թե որ երկրի կողմից կմոտենաք լեռանը: Չինաստանը պնդում է, որ Էվերեստի բարձրությունը 8844 մ է, Նեպալը՝ 8848:  Պատճառն այն է, որ Չինաստանում կարծում են, թե լեռան բարձրությունը պետք է չափել միայն հողային զանգվածով՝ բացառելով գագաթի ձյան մետրերը: 2010 թվականին երկու երկրները համաձայնության եկան, և Էվերեստի բարձրությունը նշվում է 8848 մ:

 

5. Լեռն ամեն տարի «աճում» է

 

Հաշվի առնելով վերջին չափումները՝ և՛ չինացիները, և՛ նեպալցիները սխալվում են Էվերեստի բարձրության հարցում: Չափումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի լեռը բարձրանում է 4 մմ-ով:

Հնդկական ենթացամաքը նախկինում եղել է անկախ, որը  բախվել է Ասիային, ինչի հետևանքով էլ առաջացել են Հիմալայները: Երկրակեղևի վերին սալիկները շարունակում են շարժվել մինչ օրս, ինչի շնորհիվ լեռը շարունակում է բարձրանալ:

 

4. Լեռն ունի բազմաթիվ անուններ.

Թեև ամբողջ աշխարհում լեռը հայտնի է Էվերեստ անունով, Տիբեթի բնակիչները նրան կոչում են Ջոմոլունգմա, ինչը թարգմանաբար նշանակում է բոլոր լեռների մայր-աստվածուհի: Նեպալցիներն էլ անվանում են Սագարմատխա, ինչը բառացի նշանակում է «ճակատ երկնքում»:

Բրիտանացի հետախուզողներն էլ լեռն անվանում էին 15-րդ պիկ:  Էվերեստ անունը լեռը ստացել է 1865 թ՝ ի պատիվ Հիմալայներն ուսումնասիրող առաջին բրիտանական արշավախմբի ղեկավար, աշխարհագրագետ Ջորջ Էվերեստի: 

 

3. Լեռան վրա միշտ մարդկանց խցանումներ են լինում.

Չնայած այն բանին, որ Էվերեստի վերելքներն արժեն մի քանի տասնյակ հազար դոլարներ, լեռան գագաթ հասնել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է: 2012 թ. գերմանացի Ռալֆ Դույմովիթսը հրապարակեց մի լուսանկար, որտեղ երևում էր, թե ինչպես են հարյուրավոր ալպինիստներ հերթ կանգնել՝ գագաթ բարձրանալու համար:

 

2. Աշխարհի ամենակեղտոտ լեռն է.

Լեռնագնացներն անթիվ լուսանկարներ են հրապարակում Էվերեստի իրենց վերելքներից, բայց հազվադեպ են հանդիպում այնպիսի նկարներ, որտեղ երևում է, թե ինչ են նրանք թողնում լեռան վրա իրենցից հետո: Որոշ մասնագետների գնահատականներով Էվերեստի վրա կա մոտ 50տ աղբ: Լեռան լանջերին կարելի է հանդիպել թթվածնային բալոններ, ալպինիստական հանդերձանք, ուտելիքի մնացորդներ:

2008 թ-ից Էկո-Էվերեստ արշավախումբն ամեն տարի բարձրանում է լեռ՝ այն մաքրելու նպատակով: Մինչ օրս հաջողվել է հավաքել մոտ 13տ աղբ: Նեպալի իշխանությունները 2014թ օրենք ընդունեցին, համաձայն որի յուրաքանչյուր լեռնագնաց պարտավորվում է իր հետ ներքև իջեցնել 8 կգ աղբ:

1. Աշխարհի ամենաբարձր լեռը չէ.

Ծովի մակարդակից հաշված՝ Էվերեստը աշխարհի ամենաբարձր կետն է, սակայն Երկիր մոլորակի ամենաբարձր լեռը Հավայան կղզիներում գտնվող Մաունա Կեա հանգած հրաբուն է: Մաունա Կեան ունի 4205 մ բարձրություն ծովի մակարդակից հաշված և ևս 6000 մ ստորջրյա հատված: Նրա բացարձակ բարձրությունը 10200 մ է՝ 1352 մետրով բարձր Էվերստից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

11:45 28.11.2024

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 27-ի ժամը 15-ի սահմաններում Մրգաշեն համայնքում շրջագայության ժամանակ 1-ին փողոցում նկատել են «Հոնդայի» մակնիշի մեքենան, որի վարորդը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, նոյեմբերի 25-ին Երևան-Սևան-Իջևան Մ4 ճանապարհի՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարելիս պատուհանից նետել էր ճայթուկներ: Պարեկները «Հոնդայիի» վարորդին՝ Մրգաշեն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդուն, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են […] ...

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:38 28.11.2024

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: ...

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

11:34 28.11.2024

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […] ...

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

11:25 28.11.2024

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ինքնակամ ներկայացել են դատական հերթական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել։ Դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։   ...

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

11:19 28.11.2024

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել, սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր […] ...

BACK_TO_TOP