Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք. Աժ պատգամավորների հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք. Աժ պատգամավորների հայտարարությունը

01:03 10.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության չորս պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը,Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»։ Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս կողմից էլ ահաբեկվածությունից կամ պատեհապաշտությունից դրան գնացողների տեքստերը ծանր տպավորություն են թողնում այսօր։ Փաստ է՝ պատեհապաշտության հաղթանակը երբեք երկար չի տևում, միայն արժեզրկման ու բարոյազրկման նոր հիմքեր է ստեղծում։ Քաղաքական ուժերի միջև բանակցությունների փոխարեն յուրաքանչյուր պատգամավորի «հետևից գնալը» նույնն է, ինչ զենքը դնես պատգամավորի ճակատին ու ստիպես կամքդ կատարել:

Սա ո´չ իրավական է, ոչ էլ, առավել ևս, բարոյական: Արդյո՞ք ճակատագրի բերումով նման իրադարձությունների զարգացման կիզակետում հայտնված պատգամավորն ինքն իրեն կհարգի, արդյո՞ք դրանից հետո նրան ինչ – որ մեկը կհարգի: Ողբերգությունը նրանում է, որ այս բևեռացման, անզիջողականության և բանակցելու ցանկության բացակայության, վերջնագրերով խոսելու հետևանքը հասարակական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամ է հասունացնում` արժանապատվության պահպանման զգացողությունից բխող չափազանց վտանգավոր հետևանքներով:

Արդար հանգուցալուծում է պետք գտնել, մեկը մյուսին չտրորելու, մեկը մյուսի արժանապատվության հաշվին չինքնահաստատվելու այլ ճանապարհներ է պետք գտնել: Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP