10:53 14.10.2017
Այսօր մայրաքաղաք Երևանը տոնում է հիմանդրման 2799-ամյակը, ինչի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հղել է շնորհավորական ուղերձ.
Սիրելի՛ երևանցիներ,
քաղաքամայր Երևանն այսօր դառնում է 2799 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս: Այսօր աշխարհի ողջ հայությունն է «Սիրո քաղաք» կարգախոսով տոնում համայն հայության սիրելի մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը՝ անթաքույց հպարտությամբ, որ մեր հինավուրց, բայց միշտ երիտասարդ ոստանը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը կայուն զարգացող մայրաքաղաքների շարքում:
Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ՝ այդպիսով նաև գնահատելով մեզ՝ բոլորիս: Այո՛, բոլորի՛ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անմնացորդ նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է:
Երևանցին միշտ եղել ու մնում է քաղաքամայր Երևանի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի ու նախաձեռնության մշտական մասնակիցը: Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ մեզանից յուրաքանչյուրն անում է առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՛, լսի՛, զգա՛ ու սիրի՛ր Երևանը:
Սիրելի՛ երևանցիներ,
անշուշտ, փոխվում են և՛ ժամանակները, և՛ սերունդները, բայց Երևանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը շարունակում է մնալ անփոփոխ մեծություն, ինչը, վստա՛հ եմ, երբեք ու ոչինչ չի՛ կարող փոխել: Ու ես համոզվա՛ծ եմ, որ այսուհետ ևս, ամենքս մեր տեղում, մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում կշարունակենք հանուն Երևանի անել առավելագույնը՝ մեր սիրելի մայրաքաղաքն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար:
Իսկ այսօր, բոլորս միասին, լիասիրտ տոնախմբենք «Էրեբունի-Երևան»-ի 2799-ամյակն ու Սիրո քաղաք Երևանին մաղթենք հազարամյակների շարունակական երթ:
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն:
11:45 28.11.2024
39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը11:38 28.11.2024
Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահԿառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: ...
11:34 28.11.2024
Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՆոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […] ...
11:25 28.11.2024
Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարանՄարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ինքնակամ ներկայացել են դատական հերթական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել։ Դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ ...
11:19 28.11.2024
Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ ԶախարովաԿապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել, սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր […] ...
11:15 28.11.2024
Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալՀարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։ Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, […] ...
11:08 28.11.2024
էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսինՆոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքի Հանրապետության Քուրդիստանի Ինքնավարության Էրբիլ քաղաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին մասնակցել է 18 երկրի ավելի քան 350 կազմակերպություն։ Ազգային տաղավարում ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք (պահածոյացված մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, սուրճ, օրգանական և բնական թեյեր, խոտաբույսեր, […] ...