15:05 09.10.2018
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է, ունի բարձր ջերմություն, լյարդը մեծացած է 7 սմ-ով, ունի ստամոքսի սուր խնդիր, սակայն դատարանը մերժել է գրավի դիմաց նրա կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը:
Այս մասին այսoր հրավիրված ասուլիսին հայտարարել է իրավաբան Հայկազ Մակարյանը: Նա նաև կարդացել է ամբաստանյալի նամակները՝ ուղղված ՀՀ իշխանությանը, որտեղ Արթուր Վարդանյանն ասում է, թե իր խափանման միջոց կալանքը չփոխելը «ինչ-որ աներևույթ ուժերի» անձնական վրեժխնդրությունն է:
Իրավաբանը հայտարարել է նաև, որ Արթուր Վարդանյանն անմեղ է, քանի որ, ըստ մեղադրանքի, հայտնաբերված զինանոցը, պայթուցիկները նախատեսված են եղել Արցախ տեղափոխելու համար:
«Երբ սրիկաները ազատ են, իսկ անմեղները՝ բանտում» վերնագրված նամակում Արթուր Վարդանյանը գրել է, թե մինչ հեղափոխությունը հասկանում էր՝ ինչու է բանտում, քանի որ «դա հաղթանակն էր ընդդեմ կոռուպցիայի, բռնապետության ու ավազակապետության»:
Իրավաբանը հիշեցրել է, որ ՔՕ 235 հոդվածի 2 րդ մասով (ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, իրացնելը, փոխադրելը), որում մեղադրվում է Արթուր Վարդանյանը, մեղադրվում են նաև այլ քրեական գործերով ամբաստանյալներ, ովքեր այս պահին ազատության մեջ են, և նրանց կալանքը փոխվել է գրավով կամ անձնական երաշխավորությամբ:
Իրավաբանը շեշտել է, որ Արթուր Վարդանյանը աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք -Մարաշ վարչական շրջանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հոկտեմբերի 1-ին մերժել էր 1 մլն դրավի դիմաց ամբաստանյալի խափանման միջոց կալանքը փոխելու՝ պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը:
Հիշեցենք նաև, որ ավելի վաղ՝ հունիսի 25-ին, ազատ էր արձակվել Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը։
Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:
Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
Բացի Արթուր Վարդանյանից, բոլոր ամբաստանյալների խափանման միջոցն այժմ փոխված է:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...