10:33 14.10.2017
ShantNews-ը տեղեկացրել է, որ երեկ ուշ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։ Դեպքը տեղի էր ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։
«Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանը այսօր առավոտյան Aysor.am-ին հայտնել է, որ հրդեհել են պահնորդական ծառայություն իրականացնող երեք հենակետերից մեկը:
«Երևում է՝ տեղացիների դուրը չեկավ և որոշեցին ցույց տալ, որ այդտեղ իրենք են ուժը և իրավիճակի տերը», – ասել է Վահե Դարբինյանը՝ նշելով, որ երեկոյան 8:40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» գնացել, շրջապատել են Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից, ծեծել ու վառել են հենակետը։
«Նույն այդ պահին բնապահպանության նախարարի հետ Իջևանից վերադառնում էինք Երևան։ Լուրն անմիջապես զեկուցեցի նախարարին և դեպքից մի քանի րոպե անց արդեն տեղում էինք», – ասել է Վահե Դարբինյանը։ Ըստ նրա՝ իրենց աչքի առաջ հենակետն ամբողջությամբ այրվել ու ոչնչացել է։
Մինչև ուշ գիշեր քննչական գործողություններ են կատարվել, տեղացիներից բերման ենթարկվածներ էլ կան։
Վահե Դարբինյանի խոսքով՝ տեղացիներն ասում են, որ արդեն 30 տարի է՝ իրենք անտառից փայտ են դուրս հանում և հիմա չեն համակերպվում, որ այլևս չեն կարողանա փայտագողությամբ զբաղվել։
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը11:57 28.11.2024
Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտություններըՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...
11:50 28.11.2024
Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացիՀայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...
11:45 28.11.2024
39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանությունԿոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 27-ի ժամը 15-ի սահմաններում Մրգաշեն համայնքում շրջագայության ժամանակ 1-ին փողոցում նկատել են «Հոնդայի» մակնիշի մեքենան, որի վարորդը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, նոյեմբերի 25-ին Երևան-Սևան-Իջևան Մ4 ճանապարհի՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարելիս պատուհանից նետել էր ճայթուկներ: Պարեկները «Հոնդայիի» վարորդին՝ Մրգաշեն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդուն, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են […] ...
11:38 28.11.2024
Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահԿառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: ...
11:34 28.11.2024
Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՆոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […] ...