Առափիի սողանքային գոտու ճանապարհը հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Առափիի սողանքային գոտու ճանապարհը հիմնանորոգվում է

11:50 09.10.2018

Առափիի գյուղամիջյան գլխավոր՝ 1 կմ 200 մետրանոց ճանապարհը հիմնանորոգվում է, սակայն դրա երկարակեցությունը ոչ այնքան որակյալ շինարարությունից է կախված, որքան սողանքների ակտիվացումից: Գրունտային ճանապարհը, որի համար ճանապարհը տարեկան մեկ կամ երկու անգամ հարթեցնելը շքեղություն էր, հիմա ասֆալտապատվում է: Դա սուբվենցիոն պետական ծրագրի արդյունք է:

Առափիի գյուղապետարանը ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներկայացրել էր կառավարությանը, գործադիրն էլ համաձայնել էր համաֆինանսավորել, եթե անհրաժեշտ գումարի մեծ մասը գյուղապետարանը հատկացներ: Գրունտային ճանապարհը հիմնանորոգվում է կառավարության և գյուղապետարանի համատեղ՝ 40/60 տոկոս հարաբերակցությամբ ֆինանսավորման պայմաններում, իսկ նոր ասֆալտը սողանքից պաշտպանելու գործն ամբողջությամբ գյուղապետարանի վրա է թողնված:

Գյուղը սողանքային ակտիվ գոտում է, ու հիմնանորոգվող ճանապարհի երկու կողմում գտնվող տները վթարային են դարձել:

Սա նշանակում է, որ ճանապարհն էլ սողանքներից ապահովագրված չէ: Առափիում սողանքների առաջացման պատճառը ստորգետնյա ջրերն են: Սա փաստեցին ճապոնացի մասնագետների ուսումնասիրությունները: Անցած տարի դրենաժային համակարգ կառուցվեց, հիմա ջուրը սողանքային սարի տակից դուրս է գալիս, որի հետևանքով նստվածքներ առաջացնում: Որպեսզի դրենաժով հեռացվող ջուրը գյուղամեջ չհասներ, կոյուղի էր անցկացվել, բայց սա նոր ասֆալտը ապահովագրելու համար քիչ է: Սողանքը, ջրից բացի, ամեն տարի հող ու կավ է իր հետ բերում: Նորից ներդրումներ են պահանջվում սա առանձին ճանապարհով հեռացնելու համար :

«Սարերից անձրևային սեզոնին իջնում է ավազ, հող, քար: Սարի վրա նաև գյուղի գերեզմաններն են, ծաղիկներ ու պսակներ է  ջուրն իր հետ բերում: Դա կլցվի ասֆալտի վրա և մեր աշխատանքը ջուրը կլցվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Առափիի գյուղապետարանի մասնագետ Սիլվարդ Այվազյանը:

Հիմնանորոգվող ճանապարհի երկայնքով՝ ճանապարհի ու սողանքային հատվածի մեջտեղում ջրահեռացման հողե առվակներ են փորել:  Սա ժամանակավոր լուծում է, այստեղով են սելավաջրերը հեռացվելու, մինչև գյուղապետարանը գումարներ հայթայթի տաշտակներ տեղադրելու համար:

Հաշվարկել են,  որ 12 մլն դրամ կպահանջվի ջրահեռացման համակարգ անցկացնելու համար, այլապես ճանապարհը, որի վրա 55 մլն է ծախսվելու, երկար կյանք չի ունենա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP