Նախագծային ու շինարարական թերություններ Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Նախագծային ու շինարարական թերություններ Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում

20:17 08.10.2018

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրը դանդաղում է նախագծային թերությունների պատճառով: Բոլոր փողոցներում,  առանց բացառության, նախագծային փոփոխություններ են կատարվելու: Ըստ այդմ՝ առանձին փողոցներում աշխատանքն ընդհանրապես դադարեցված է:  Նախագծող, պատվիրատու, վերահսկող… ովքեր են թերացել, այս հարցերն են քննարկել քաղաքապետարանի,  վերահսկող խմբի և «Ճաննախագիծ» ինստիտուտի պատասխանատուները: 12 փողոց ու 3 հրապարակ…սա փողոցաշինական այն ծավալն է, որ նախատեսվում է իրականացնել վերակառուցման և զարգացման բանկի միջոցներով: Աշխատանքները,  բացառությամբ մեկ՝ Սայաթ Նովա փողոցի, մեկնարկել են:  Մեկնարկել են ու կիսատ էլ մնացել: Հիմա շատ փողոցներում աշխատանքները դադարեցված են: Սա փողոցաշինությունը վերահսկող խմբի պահանջով է, իսկ պատճառները  թերություններն են, որոնք հայտնաբերվել են նախագծանախահաշվային փաստաթղթերում:

«Աշխատանքները դանդաղում են: Այս պահին որոշ հատվածներում նաև դադարեցման խնդիր է եղել վերահսկող աշխատանքային խմբի պահանջով: Բետոնը վերցնում ես, ձեռքով փշրվում, թափվում է: Գնացինք տեղում արձանագրեցինք: Ասում են դրել ենք տակը, որ բորդյուրը հավասարեցվի ու ասում են ժողովուրդ աչք փակե՜ք»,- ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, ով ընդգրկված է նաև վերահսկող խմբի կազմում:

Նա նաև ասել է, որ բոլոր փողոցներում սխալ եզրաքարեր են տեղադրվում: Պարզել են,  որ նախագծով այլ եզրաքարեր են նախատեսված,  իսկ շինարարները բոլորովին ուրիշ եզրաքարեր են տեղադրում:

«Բազալտե եզրաքարերի համար ասեմ, որ վերցված բոլոր  փորձանմուշները չեն համապատասխանում նախագծային փաստաթղթերով և մրցութային փաթեթներով նախատեսված տեխնիկական պարամետրերին: Այսինքն՝ նախատեսված է եղել մի ստանդարտ, որին ոչ մի կազմակերպության նմուշները չեն համապատասխանում»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:

Այն, որ նախագծային փոփոխություններ են նախատեսվում բոլոր փողոցներում, հաստատեց նաև քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը: Կնյազ Մանասյանը  նշել է , թե փոփոխությունների պատճառը ենթակառուցվածքներն են, որոնք ժամանակին անկանոն են անցկացվել և հիմա խանգարում են շինարարներին: Այսինքն՝ լուծումը նախագծային փոփոխություններն են:

«Մերձմոսկովյան» ԲԲԸ տնօրեն Արամ Ադամյանը նշել է, որ Երևանյան խճուղում հարթեցում է պետք, որը նախագծով նախատեսված չէ: Շինարարն էլ առանց հարթեցման որակով ճանապարհ կառուցել չի խոստանում:

Վերակառուցման ժամկետները կախված են նախագծային փոփոխություններից: Ամեն փողոցի համար 210 օր է սահմանված:  Եթե հաշվի առնենք, որ այդ 210 օրը լրանում է փետրվարին,  ապա պարզից էլ պարզ է,  որ ժամկետների փոփոխությունը մեխանիկորեն է լինելու:  Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն միայն Կումայրի արգելոցի 5 փողոցները և Կոմիտաս փողոցը, որն արդեն ասֆալտապատվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP