Յուրաքանչյուր քննիչի համար ամենամեծ պարգևը պետք է լինի հանրության վստահությունը. վարչապետը շնորհավորել է ՔԿ ծառայողի օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Յուրաքանչյուր քննիչի համար ամենամեծ պարգևը պետք է լինի հանրության վստահությունը. վարչապետը շնորհավորել է ՔԿ ծառայողի օրը

14:23 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կարևորելով նրանց դերը Հայաստանում օրինականության ապահովման գործում:

«Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների, մարմինների, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Չի կարելի որևէ մի ոլորտ կամ ոլորտի մարդկանց մասին դատել այդ ոլորտի ամենանեգատիվ օրինակներն աչքի առաջ ունենալով, պետք է փորձենք այդ տրամաբանությունը փոխել և յուրաքանչյուր ոլորտից ընդգծել ամենադրական գործունեությունը և ոլորտի մասին պատկերացում կազմել այդ դրական օրինակների միջոցով»,- իր խոսքում նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում բարդ ու արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, վարչապետի միջնորդությամբ՝ ծառայության մի խումբ աշխատողների շնորհվել են պետական պարգևներ:

«Շնորհավորում եմ պարգևատրվածներին և մաղթում եմ Քննչական կոմիտեի ծառայողներին արդյունավետ աշխատանք: Իհարկե, պարգևները պարգևներ, բայց ամենամեծ պարգևը յուրաքանչյուր քննիչի, Քննչական կոմիտեի համար պետք է լինի հանրության վստահությունը, դրանից մեծ պարգև չկա և չի կարող լինել: Ցանկանում ենք, որ իրապես արժանանաք այդ  բարձրագույն պարգևին՝ ժողովրդի վստահությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

17:54 18.04.2025

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

17:48 18.04.2025

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP