Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ. վարչապետը՝ իր հրաժարականի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ. վարչապետը՝ իր հրաժարականի մասին

13:17 08.10.2018

Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մենք խոսում են հրաժարականից, խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո հրաժարական չի տրվում: Ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա կապակցությամբ, հիմա այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ես չեմ ուզում մենք նմանվենք այն իշխանությանը, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ, նրանք չեն տալիս, հիմա հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, և նա համառորեն հրաժարական է տալիս, պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի իր բոլոր նրբություններով, իհարկե, քավ լիցի, որևէ գործողություն ես հասկանում եմ, որ պետք է չանեմ՝ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելով, բայց մյուս կողմից, ի վերջո, մենք պետք է արտահերթ ընտրություն անենք, որ բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքային ռեժիմի և կոնկրետ արդյունքներ արձանագրենք», – նշել է վարչապետը:

Լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ մայիսին արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում իրենք թեկնածու չեն առաջադրի, Փաշինյանն արձագանքեց.

«Ինչո՞ւ, հիմա պատրաստվում են թեկնածո՞ւ առաջադրել: Դա նշանակում է, որ իրենք շարունակում են քաղաքական իրավիճակը չհասկանալ: Այսինքն՝ նրանք մի կողմից ասում են, որ այ, հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել, և սա, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չէ, ես կոչ եմ անում իրենց ուղղակի այս ռեժիմից դուրս գալ, որովհետև չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, թե կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին, պետությանը, երկրին` առաջ ընթանալ, դա լավ նպատակ չէ: Ես այդ սցենարը նույնիսկ չեմ ուզում քննարկել, սովորաբար եթե աղբամանների մասին է խոսքը, մենք խոսում ենք պատմության աղբանոցի մասին, որը ավելի վտանգավոր է, քան «Սանիթեքի» աղբանոցը, «Սանիթեքի»  աղբանոցից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբանոցից ելք չկա»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP