10:59 23.04.2018
Ինչպես հայտնի է, ապրիլի 21-ին «Լույս» հիմնադրամի շրջանավարտները նամակ էին ուղղել վարչապետ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով չգնալ իր խոստմանը հակառակ և հետ կանգնել ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նամակին և ասել, որ ուսանողների քայլը մի մասին համար PR էր, մյուս մասի համար վախ՝ ընթացող գնացքից ուշանալու, իսկ երրորդ խմբի համար՝ անորոշության մեջ ինչ-որ բան ցույց տալու միջոց է:
«Ճիշտ է, 570 շրջանավարտներից 60 որոշել են խրատ կարդալ վարչապետի գլխին, բայց դա էլ, երևի, բնական է՝ լավ կրթություն են ստացել, իրավունք են իրանց վերապահում, ըտեց լինումա: Էդ նույն 60 հոգու հետ ես հանդիպել եմ նաև «Սասնա ծռեր»-ի ժամանակ և չհասկացա, թե ինչ են ուզում: Ես կարծում եմ, որ դա տգեղ խրատ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չունեն վարչապետի հետ չհանդիպելու, ցանկացած մեկ զանգ բավարար է, որպեսզի վարչապետը 60 շրջանավարտ Լույսի միջաժամանկ ընդուներ և մտահոգությունների մաիսն խոսեր»:
Սարգսյանը հիշեցրել,է, որ երբ սկսում էին «Լույս» հիմնադրամի ծրագիրը 8 հոգի էր սովորում աշխարհի լավագույն բուհերում: Հիմա ամեն տարի ընդունվում է 100-ից ավելի քաղաքացի՝ առանց որևէ պայմանի: ՀՀ պաշտպանության նախարաի խոսքերով՝ հենց Սերժ Սարգսյանն է կարողացել ոչ պետական միջոցներով ձևավորել հիմնադրամ, որը հնարավորություն է տվել հարյուրավոր քաղաքացիների աշխարհի լավագույն բուերում անվճար կրթություն ստանալ:
11:25 05.02.2025
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։ ...
11:10 05.02.2025
Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Անկարայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարան նոր ժամանակաշրջանում նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ Նա նշել է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահի այցն Անկարա դիտարկում է որպես մշտական բարեկամության շրջանի սկիզբ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, […] ...
10:53 05.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4-ի5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, […] ...
10:44 05.02.2025
Ինչո՞ւ վերադառնան, այդ վայրը դժոխք էր․ Թրամփը՝ Գազայի բնակիչների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ մի քանի երկրներ շահագրգռվածություն են հայտնել ընդունել պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցիներին: Խոսելով այն մասին, Գազայի բնակիչներից քանիսը պետք է տեղափոխվեն՝ Թրամփն ասել է. «Նրանք բոլորը: Նրանք կտեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ կարող են հիանալի կյանքով ապրել և չանհանգստանալ, որ կարող են […] ...
10:37 05.02.2025
Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […] ...
10:27 05.02.2025
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը հայց կներկայացնի Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմՖրանսիացի անկախ լրագրող Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է զրպարտության համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը իրականում տղամարդ է, մտադիր է բողոք ներկայացնել Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ։ Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է РИА Новости-ն ՝ վկայակոչելով նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանին։ «Մենք բողոք կներկայացնենք Փարիզի դատարան այն անձանց դեմ, ովքեր կարողացել են հասնել Ռեյի […] ...