13:39 05.10.2018
«ԱԺ նոր ընտրություններով արձանագրվելու է քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը: Քաղաքական դաշտ գոյություն չուներ, կար ավտորիտար, անհատապաշտական համակարգ, որը դեկորատիվ բազմակուսակցական տեսք ուներ: Հիմա փաստորեն կարելի է ասել, որ երեսուն տարվա հեռավորությամբ երկրորդ փուլ ենք մտնում, երբ պետականաշինությունը ռեալ հնարավորություն է ստանում ձևավորելու նոր խորհրդարան, ժողովրդավարական համակարգ, որտեղ կուսակցությունների ձևակազմը լինելու է որակապես այլ` նախորդ երեսուն տարիների համեմատ», – այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նրա խոսքերով՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը հիմնադրվեց, քանի որ պետական քաղաքական դաշտը ձևավորելու այլ ճանապարհ չկար, քան կուսակցության հիմնումը: Հիմնական խնդիրներից մեկը, ըստ Չուգասզյանի, միակուսակցական համակարգից հրաժարվելն է, սակայն այստեղ տեսնում է վտանգ, որն առկա էր առաջին ժողովրդավարական հեղափոխությունից հետո` ՀՀՇ-ի պարագայում:
«Քանի որ այդ ընթացքում պետականաշինության շինհրապարակում չկար վերահսկողություն՝ հանգեցրեց թալանի, և ազնիվ մարդիկ շրջապատվեցին բյուրակրատական ապարատով, խեղդվեցին էդ ճահճով, և ստացանք միակուսակցական համակարգի մի այլանդակ ճահիճ: Սա նկատի ունենալով՝ պետք է մտածենք, թե ինչ ձևակազմ է հնարավոր այսօրվա իրականության մեջ: Լսում ենք, հետևում ենք իրադարձություններին և տեսնում ենք, որ փորձ է արվում օլիգարխիկ շրջանակների կողմից ստեղծել երևութականություն՝ իբր օլիգարխիան կարող է առնել միակուսակցականության դեմը: Այդ օլիգարխիկ ուժերը ոչ թե ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ են, այլ հինգերորդ շարասյուն, որ կեղեքել են երկիրը, թալանել: Իրենց հետ բանակցություն վարելու փոխարեն պետք է իրենց դիտել որպես հանցագործ», – ասաց Չուգասզյանը:
Ըստ Չուգասզյանի՝ օլիգարխիկ ուժերը պետք է դուրս մնան խորհրդարանից, և ձևավորվի հակակշռով երկրորդ բևեռը, իսկ այդ բևեռը կարող է լինել հենց «Սասնա ծռեր» կուսակցությունը:
«Քաղաքական շինհրապարակը պետք է ունենա վերահսկողություն, պետք է ունենա երկրորդ բևեռ, և չպետք է լինի օլիգարխիան: Մենք մեր մոտեցումներում ավելի նման ենք սկանդինավյան սոցիալ-դեմոկրատական մոտեցումներին, մտադիր ենք համագործակցել ամենատարբեր խավերի հետ և ներկայացնել նրանց շահերը լայն սպեկտրով»,- ընդգծեց Չուգասզյանը:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...