13:23 05.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայ ժողովրդի սերն ու նվիրումն արտահայտեց սիրված երգչին: Վարչապետը նշեց` 8 տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել են կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ, և այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը: «94 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրը». աշխարհի առաջատար լրատվամիջոցներում հայտնված այս վերնագիրը, ըստ վարչապետի, պատմում է ճակատագրի նկատմամբ մեծանուն երգչի տարած փառահեղ հաղթանակի մասին:
«Նա երգեց և մարդկանց հասկացրեց, որ համաշխարհային մշակույթի երկնակամարում մի նոր մեծ աստղ է ծագել, որ դեռ մի քանի տասնյակ տարի պետք է պայթեցնի աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները: Նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրները և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը: Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ մեծ վարպետի` Շառլ Ազնավուրի հետ, բայց հավատացեք, ես նրան ընկալում եմ որպես մերձավոր հարազատի, նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը նոր ուժ է տվել ու նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով»,- ասաց Փաշինյանը` նշելով, որ նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում:
Փաշինյանն ասաց, որ Երևանում Ազնավուրի անունը կրող հրապարակ կա, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և Ազնավուրը, թերևս, միակ մարդն է, ում արձանը կենդանության օրոք կանգնեցվել է Հայաստանում:
«Նրա մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ»,- ասաց նա:
Խոսքն ուղղելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` Փաշինյանը նշեց, որ Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում չի կարող չարտահայտել այն մեծ հարգանքն ու երախտագիտությունը, որ հայ ժողովուրդը տածում է Ֆրանսիայի ու ֆրանսիացիների նկատմամբ, նա հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտեց նրանց` ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթևան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձևավորելու համար:
«Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը: Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել: Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և ՀՀ դեսպան: Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, և մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է 30 տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ՝ Հայաստանի անկախության բոլոր դժվար օրերին: Նա անտարբեր չմնաց նաև Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության նկատմամբ: Ինձ ուղղված նամակում գրել է. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը, ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը հայտնեց, որ մեծ վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի առիթով, և ինքը խոստացել էր սիրված երգչին ծանոթացնել նոր Հայաստանի հետ, խոստացել էր, որ նա միանգամից կզգա նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: Վարչապետը ցավով նշեց, որ այս խոստումը չկարողացավ կատարել, հավելեց` սփոփանքն այն է, որ Ազնավուրը, այնուամենայնիվ, հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` իրեն ուղղված նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ հայ երիտասարդը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»:
«Սիրելի՛ վարպետ, մեծարգո՛ Շառլ Ազնավուր, Ձեր նամակում Դուք ճշգրտորեն ձևակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, Հայաստանի երիտասարդությունը, և այստեղ` հիմա, աշխարհի աչքի առաջ, ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք ձեր պատգամը, կյանքի կկոչենք ձեր ցանկությունը, ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դառնա այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանք կլինի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակին: Խոնարհվում եմ Ձեր առաջ, մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ վարպետ»,- ելույթը եզրափակեց վարչապետը:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...