15:34 04.10.2018
Հոկտեմբերի 4-ին լույս է տեսել BBC-ի լրագրող Մարկ Ուրբանի գիրքը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի մասին: BBC-ի փոխանցմամբ՝ «Սկրիպալի ֆայլերը» (The Skripal Files) գիրքը ներկայացնում է բրիտանական հետախուզության հետ Սերգեյ Սկրիպալի համագործակցության, ռուսական գործակալների հետ նրա փոխանակման, ինչպես նաև Սոլսբերիում թունավորման մանրամասները:
Գրքի հիմքում ընկած են Ուրբանի հարցազրույցները Սկրիպալի, ինչպես նաև բրիտանական ուժային կառույցներում իր աղբյուրների հետ: Հեղինակը գիրքը սկսել էր դեռ 2017թ. ամռանը: Նա լավ հարաբերություններ էր պահպանում Սերգեյ Սկրիպալի հետ, սակայն թունավորումից հետո նախկին լրտեսը հրաժարվել էր զրուցել Ուրբանի հետ:
Գրքում նշվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սկրիպալը ցանկացել է թոշակի անցնել: Նա սկսել է բրիտանական ՄԻ-6-ի հետ համագործակցել Իսպանիա գործուղումից հետո՝ 1996թ.: Ռուսաստան վերադառնալուց հետո Սերգեյ Սկրիպալը բրիտանական հետախուզության աշխատակցին գաղտնի նյութեր է տրամադրել իր կնոջ միջոցով, իր պնդմամբ՝ առանց կնոջ գիտության:
Հեղինակը նաև նշում է, որ գաղտնիքների վաճառքից Սկրիպալն ընդամենը 90 հազար դոլար է աշխատել, քանի որ շատ էժան է դրանք վաճառել՝ յուրաքանչյուր նյութի համար պահանջելով 3000 դոլար:
Մարկ Ուրբանը գրում է, որ Սկրիպալը Սոլսբերիում ձանձրանում էր: Կրկնակի գործակալի տանը գտել են գլուխկոտրուկների բազմաթիվ տուփեր: Սկրիպալը նաև խորհրդականի ծառայություններ էր կատարում. դասախոսություններ էր կարդում ապագա գործակալներին՝ նրանց պատմելով ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության կառուցվածքի մասին:
Գրքում նաև նշվում է, որ այժմ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան ակտիվորեն շփվում են արտաքին աշխարհի հետ: Նրանք մի քանի անգամ հյուրեր են ընդունել, սակայն Սկրիպալները հրաժարվում են շփվել լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորել էին Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Մեծ Բրիտանիան դրա մեջ մեղադրում է Ռուսաստանին:
00:59 05.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:56 05.04.2025
100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշըԱնգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...
00:53 05.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...
00:44 05.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱպրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...
00:32 05.04.2025
Էմինեմը պապիկ է դարձելԱմերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...
00:21 05.04.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...