SOS ծրագրի հաղորդավարի շահերի պաշտպանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը կարճվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

SOS ծրագրի հաղորդավարի շահերի պաշտպանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը կարճվել է

19:43 03.10.2018

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:

«2018թ. հունիսի 6-ին Արարատի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ՝ SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի կողմից ՀՀ ոստիկանությանը տրված՝ Աշոտ Մելոյանի կողմից իրեն ավտոմեքենան նստեցնելու և առևանգելու փորձ կատարելու վերաբերյալ հաղորդման առթիվ: Քրեական գործը նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել էր Մասիսի քննչական բաժին, Վահե Գրիգորյանը ճանաչվել էր տուժող և ցուցմունքներ տվել:

Հուլիսի 25-ին նախաքննության այդ փուլում ձեռք բերված փաստական տվյալներով որոշում է կայացվել Աշոտ Մելոյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմածավալ քննչական և այլ դատավարական հնարավոր բոլոր գործողությունները: Մասնավորապես՝ ստացվել են հեռախոսային ելքային և մուտքային զանգերի վերծանումներ, կատարվել են հեռախոսահամարների և բջջային հեռախոսների զննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրում հայտնաբերված տեսագրության զննություն և մի շարք այլ դատավարական գործողություններ: Սակայն Վահե Գրիգորյանին խաբեությամբ առևանգելու փորձ կատարելու վերաբերյալ, բացի վերջինիս ցուցմունքից, այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Հաշվի առնելով, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և Աշոտ Մելոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

BACK_TO_TOP