ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ

15:03 21.04.2018

«Իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործում. սրանք են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հրապարակած ամենամյա զեկույցում, հայտնում է «Ազատությունը» ռադիոկայանը:

Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ թեև վերջին խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը բարելավվել էր, սակայն, քվեարկությունը ուղեկցվել է լայնատարած ընտրակաշառքի, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդումներով»:

Ըստ ռադիոկայանի՝ հիշատակելով Իրազեկ քաղաքացիների միավորման աղմկահարույց հեռախոսազրույցները 114 դպրոցների տնօրենների հետ, որոնցում վերջիններս խոստովանել էին, որ ցուցակներ են պատրաստում իշխող Հանրապետականի համար՝ Պետդեպարտամենտը նշում է․ – «Քննչական մարմինները վստահելի հետաքննություն չանցկացրին վարչական ռեսուրսի չարաշահման մասին այս մեղադրանքների կապակցությամբ»:

«Որպես օրինակ է բերվում նաև այսպես կոչված՝ «ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը», որտեղ Հանրապետական պատգամավորի եղբայրը կշտամբում, սպառնում է սուպերմարկետի աշխատակիցներին` պահանջելով ձայներ ապահովել իրենց թեկնածուի համար:

«Ընտրություններից հետո Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց, որը, սակայն, սեպտեմբերին փակեց առանց որևէ մեկին մեղադրանք առաջադրելու», – փաստում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Անդրադառնալով քաղաքական ուժերին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ օրենքը տեսանելի ձևով չի սահմանափակում քաղաքական կուսակցությունների գրանցումը կամ գործունեությունը, սակայն «իշխանությունները ճնշում են քաղաքական բազմակարծությունը այլ ձևերով»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի դիտորդական առաքելությունը, մասնավորապես, վերջին խորհրդարանական ընտրություններից հետո նշել է․ ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, թե իշխանությունները, հաճախ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, ճնշումներ են բանեցնում, որպեսզի ընդդիմախոսները չմասնակցեն հանրահավաքների: Բացի այդ, չեն դադարել բողոքները առ այն, որ իշխանությունը, վարչական և իրավական լծակներն օգտագործելով, այդ թվում ընդդիմադիրների ֆինանսավորողների դեմ ընտրողաբար հարկային հետաքննություն սկսելով, վանում է նրանց ընդդիմությանը գումար տրամադրելուց: Սրան զուգահեռ, հասարակական կազմակերպությունները պնդում են, որ գործող վարչակազմը չարաշահում է վարչական ռեսուրսը ընտրարշավի ընթացքում, այդ թվում՝ սպառնում է զրկել ընտանիքներին սոցիալական նպաստներից, ուսանողներին` կրթաթոշակներից՝ եթե հրաժարվեն աջակցել իշխող Հանրապետականին, կամ, ըստրակաշառքից բացի, առաջարկում են կոմունալ վճարների փոխհատուցում և այլ ծառայություններ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP