Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի․ Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի․ Արամ Սարգսյան

14:14 03.10.2018

«Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, որովհետև այստեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն։ Բայց ես իմ մոտեցմամբ կարող եմ ամրագրել հետևյալը, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը փորձեցին ճշտել փոխադարձ տեսակետները, ճշտել տեղի ունեցածը, ինչը տարավ երեկվա այդ զարգացումներին»,- Ազգային ժողովում այսօր, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանդիպումներին, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Պատգամավորի խոսքերով՝ կուսակցություններից որևէ մեկը չի պնդել, թե գործող Ազգային ժողովն իր աշխատանքները պետք է շարունակի մինչև 2022 թվականը։ Ըստ Սարգսյանի՝ բոլորն էլ համաձայն են, որ ճգնաժամ կա, և որ այն պետք է լուծվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։

«Ժամկետների հարցում է, որ կողմերն ունեին տարբերություններ։ Վարչապետի համար այդ ժամանակը ինչքան շուտ, այնքան քաղաքական առումով և վտանգների առումով և երկրի առումով շատ ավելի նպատակահարմար է, բայց ինքը նաև հիմնավորում էր իր այդ ժամանակը դեկտեմբերի ամսին Ֆրանկոֆոնիայով, այդ համաժողովն անցկացնելով, որից հետո արդեն իր հրաժարականը ներկայացնելով, երկու անգամ Ազգային ժողովը մերժելուց հետո արտահերթ խորհրդարանականը դրվի, և դեկտեմբերին դա տեղի ունենա»,- նշեց Սարգսյանը։

Պատգամավորը փոխանցեց նաև մյուս ուժերի մոտեցումները, ըստ որոնց՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ են պետք, և այդ փոփոխությունների համար ժամանակ է պետք։ Վարչապետը սրա շուրջ համաձայնել է զիջումների գնալ՝ պայմանով, որ ընտրությունները, այնուամենայնիվ, անցկացվեն դեկտեմբերին, ինչին մյուս ուժերը, ըստ Սարգսյանի, չեն համաձայնել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

17:12 02.04.2025

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

17:04 02.04.2025

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ […] ...

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

17:00 02.04.2025

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

16:49 02.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 8, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և սառը […] ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

16:44 02.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին, Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց […] ...

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

16:35 02.04.2025

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից […] ...

BACK_TO_TOP