Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:16:06
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու

12:17 03.10.2018

Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներից մեկն էլ իր հրաժարականն է: Հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չառաջադրի վարչապետի թեկնածու, ապա կլուծարվի: Վարչապետը երեկ ուշ երեկոյան խորհրդարանական խմբակցությունների հետ, ըստ երևույթին, հենց այս հարցի վերաբերյալ է քննարկումներ ունեցել:

Մարուքյանը տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում խորհրդարանական մյուս ուժերն առաջարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները մայիսին անցկացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք․ Արմեն Խաչատրյան

14:05 09.04.2025

Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք․ Արմեն Խաչատրյան

Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն առավել խիստ են դարձել։ Այս մասին Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ «Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն […] ...

Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ը

13:59 09.04.2025

Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ը

Ռուս հեռուստա-ռադիոհաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին: «Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերելու ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել է նա: Ավելի վաղ Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի […] ...

Վարդենիս քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում

13:52 09.04.2025

Վարդենիս քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքների հետաձգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-11-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցներում, նրբանցքներում ու փակուղիներում նախատեսված ջրանջատումը հայտարարվում է չեղյալ: ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

13:45 09.04.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...

Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտա

13:38 09.04.2025

Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին: «Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: »,-ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ բոլորը հասկանում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ը

13:30 09.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ը

Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, […] ...

BACK_TO_TOP