21:52 02.10.2018
Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել։ Ժամը 19։00-ից գյումրեցի ցուցարարներն սկսել են հավաքվել Թատերական հրապարակում, նրանք պահանջում են Ազգային ժողովի լուծարումը։ Այս պահին ցուցարարները երկու մասի են բաժանվել։
Մի մասը մնացել է Թատերական հրապարակում ու փակ է պահում փողոցը, մյուս մասը իրազեկման ավտոերթ է սկսել քաղաքով։
Նրանք անցնում են քաղաքի փողոցներով ու միանալու կոչեր են անում, որից հետո վերադառնալու են Թատերական հրապարակ՝ շարունակելու անժամկետ բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց ԱԺ երեք խմբակցությունների քվեարկության արդյունքում։ Վարչապետը հայտարարեց, որ իրենց տեղեկություններով` այդ նախագծին կողմ են քվեարկել պատգամավորներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից:
Ավելի ուշ հրապարակվեց աղմկահարույց օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը։
Այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Հանրապետական կուսակցությունը և նրանց աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտոյում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը դարձյալ «Դուխով» գլխարկով է: Հավաքվածները վանկարկում են «Ար-տա-հերթ»: Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ խորհրդարանում այսօր երեկոյան արդեն իսկ տեղի է ունեցել այդ «տխրահռչակ» նիստը, և աղմուկ հանած օրենքի նախագիծն ընդունվել է:
14:33 29.04.2025
Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...
14:28 29.04.2025
«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...
14:19 29.04.2025
Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...
14:15 29.04.2025
«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթ կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շքերթը կկայանա մայիսի 26-ին։ Այն կձգվի 15 կիլոմետր և կսկսվի Լիվերպուլի հարավի Allerton Maze հատվածից։ Ակումբը «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելուց հետո պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։ ...
14:10 29.04.2025
ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանինՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է գրառման մեջ։ ...
13:54 29.04.2025
Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիրՎայրի կենդանիների փրկարար կենտրոնն իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթին։ «Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ԲԸՏՄ-ի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։ Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ […] ...