16:56 02.10.2018
Այսօր ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարվեց, ըստ որի՝ պատգամավորների՝ իրենց անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում ԱԺ նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ։ Այս որոշումով, ըստ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի, Հանրապետական կուսակցությունն ու դրա աջակիցները ցույց տվեցին իրենց վախերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ։ Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ կամ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում, ապա քվեարկությունից յոթ օր անց անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ։ Եվ եթե նորից՝ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։ Հիմա եթե վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին, թե ինչ հիմքերով է, որ նիստը չի կայացել, և ահա այսօր մեզ հրամցվում է մի նախագիծ՝ փոփոխություն խորհրդարանի կանոնադրության մեջ, որը որոշակի, այսպես կոչված, հիմքերի դեպքում վարչապետ չընտրվելու նիստը համարելու է չկայացած»,- ԱԺ հայտարարությունների նիստի ընթացքում հայտարարեց Նազարյանը։
Ընդունված նախագիծը, ըստ Նազարյանի, թույլ է տալիս Ազգային ժողովի նախագահին, որևէ խոչընդոտ հաշվի առնելով, հայտարարել այդ նիստը չկայացած։
«Ինչի՞ համար է սա արվում, որտե՞ղ է Հանրապետականի վախը։ Որ եթե վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները որոշեն հավաքվել ԱԺ-ի մոտ ու թույլ չտալ, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ երկու անգամ շարունակ չկայացած համարվելու դեպքում ԱԺ-ն կլուծարվի իրավունքի ուժով»,- նշեց Նազարյանը։
16:00 29.04.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: ...
15:50 29.04.2025
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովըՀայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […] ...
15:43 29.04.2025
Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներՀայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...
15:28 29.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակըԱպրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...
15:28 29.04.2025
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտինՀունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...