Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:44:44
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հետ

15:54 02.10.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հավանականությունը, նա ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սցենարը:

«Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին The New Yorker-ին տված հարցազրույցում:

«Առաջին հերթին՝ մենք բարկացած չենք: Հիմա, եթե ամեն ինչ տանի ինչ-որ որոշման, ապա պետք է կառչել նրանից, ինչ ունենք: Այսինքն՝ հիշում եք «Առաջին 50 համբույր» ֆիլմը, որտեղ հաջորդ օրը դուք ստիպված եք սկսել ամեն ինչ նորից: Մենք չենք կարող: Սա անհնար է: Պետք է լինեն հարաբերություններ, որոնք հիմնված են որոշակի սկզբունքների վրա»,- հավելել է Զարիֆը:

Նախարարը ընդգծել է, որ չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը, «միայն անհրաժեշտ պայմանների դեպքում, այսինքն՝ հուսալիության»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու որոշում կկայացնի, եթե Վաշինգտոնը փոխի իր վերաբերմունքը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանը

13:37 08.04.2025

Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանը

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […] ...

ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

13:23 08.04.2025

ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

13:08 08.04.2025

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

13:02 08.04.2025

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ ​ ​Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […] ...

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

12:52 08.04.2025

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

12:40 08.04.2025

Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...

BACK_TO_TOP