14:42 13.10.2017
Երևանում այսօր բացվել է «Պրոդ էքսպո-2017» ցուցահանդեսը: «Այս ցուցահանդեսն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գյուղատնտեսի օրվա առթիվ»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ կարևորելով հատկապես Վրաստանից, իսկ վաղը նաև Ռուսաստանից ժամանող հյուրերի ներկայությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանից վաղը ժամանելու են գնումներով զբաղվող խոշոր ցանցի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են մեր արտադրանքով և ցանկություն ունեն փոքր ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքել:
«Հուսով ենք`կհաջողվի, քանի որ նման փորձ շատ ունենք նախորդ ցուցահանդեսներից»,- նշեց նախարարը:
Ցուցահանդեսին ներկայացված են 114-ից ավելի ընկերություններ ու անհատ ձեռներեցներ՝ սննդամթերքից մինչև գյուղտեխնիկա, մշակաբույսերից մինչև սերմնաբուծություն:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
«Իմ այցի նպատակը Հայաստանի ձեռքբերումներին ծանոթանալն էր և պետք է ասեմ, որ ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան կարելի էր պատկերացնել: Հայաստանի գյուղատնտեսությունն իսկապես արագ է զարգանում: Տեսանք նոր և ժամանակակից փաթեթավորում, նոր ապրանքանիշեր: Առաջարկները մեծ էին, ինչը ուրախալի փաստ է: Վրաստանի գյուղատնտեսությունն էլ փորձում է զարգանալ, այնպես որ սովորելու, ինչու ոչ նաև սովորեցնելու շատ բան ունենք: Փորձի փոխանակումը երկուստեք կօգնի»,- նշեց Լևան Դավիթաշվիլին:
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta14:58 28.11.2024
Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայություններըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի […] ...
14:52 28.11.2024
Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ ՊուտինԿիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […] ...
14:48 28.11.2024
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետՆոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի […] ...
14:43 28.11.2024
Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԿառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնումՎրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...