Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից. ԿԲ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից. ԿԲ

20:31 30.09.2018

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP