Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս․ Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս․ Նիկոլ Փաշինյան

15:14 30.09.2018

«Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս: Եվս մի 25 տարի Աստված առողջություն տա իրենց, որ շարունակեն դատի տալ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  խոսելով այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել՝ «իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար»:

«Դա ինձ համար սովորական երևույթ է»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը ներկայացնելու հիմնավորումը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր Ռոբերտ Քոչարյանի մասին:

«Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած», – ասել էր Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպամ ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

11:33 29.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

11:28 29.04.2025

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:23 29.04.2025

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

11:10 29.04.2025

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP