20:00 29.09.2018
Facebook սոցցանցի վրա ցանցահենների հարձակման վերաբերյալ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Փորձագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ցանցահենների հարձակման հետևանքով քանի օգտատեր է տուժել:
Այս հարձակումն, ըստ փորձագետի, կարող է նոր հարձակումների պատճառ դառնալ, արդեն այլ ցանցահենների կողմից:
«Միշտ նման դեպքերից հետո հաքերային խմբերը փորձում են հենց բուն դեպքը: Facebook-ի անունից մարդկանց նամակ են գրում, թե իբր Facebook-ից ենք, զգուշացե՛ք, մտե՛ք գաղտնաբառը փոխեք: Սա էլ հղումը»: Մարդիկ վախեցած սեղմում են հղումը կամ վարակված էջի վրա, կեղծ էջի վրա են ընկնում, որը գողանում է գաղտնաբառերը»,- ասել է փորձագետը:
Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այս հարձակումն այնպիսին է, որ անհրաժեշտություն չկա գաղտնաբառ փոխելու: Բացի այդ, եթե նման խնդիր է առաջանում սոցցանցում, ապա համակարգն ավտոմատ օգտատիրոջը դուրս է հանում սոցցանցից ու պահանջում գաղտնաբառը փոխել:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ Facebook ընկերությունը հայտնել է, որ ցանցահեններն իմացել են սոցցանցի կոդի խոցելիության մասին և կարող էին մատչում ստանալ շուրջ 50 մլն օգտահաշիվների։
10:43 11.04.2025
Ջրանջատում Դիլիջան քաղաքում10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...
10:15 11.04.2025
Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […] ...
10:00 11.04.2025
Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...
09:50 11.04.2025
Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասիԳազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...
09:46 11.04.2025
Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆՉնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...
09:45 11.04.2025
Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀայաստանումԴահուկավազքի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եգոր Սորինը տեղեկացրել է, որ թիմը ամառային մարզական հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում, հաղորդում է Sport24-ը: «Ուսումնամարզական հավաքների վայրերի վերաբերյալ փոխըմբռնում կա, բայց ամեն ինչ դեռ հստակ չէ, մարզումների պլանը դեռ հաստատված չէ: Բայց Հայաստանն ու Իտալիան անպայման այդ ցուցակում են։ Մենք կընտրենք, թե որ ամսին ենք գնալու Իտալիա, որ ամսին՝ […] ...