Զարմացած եմ, որ ԲՀԿ-ն նախընտրեց դիմել ԿԸՀ, ոչ թե դատարան. Դանիել Իոաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Զարմացած եմ, որ ԲՀԿ-ն նախընտրեց դիմել ԿԸՀ, ոչ թե դատարան. Դանիել Իոաննիսյան

16:44 29.09.2018

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` սեպտեմբերի 29-ի նիստում ԿԸՀ-ն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը «Անկախ դիտորդ» դաշինքի` Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ` «լռության օրը», հրավիրված ասուլիսում ընտրախախտումների մասին բարձրաձայնումն անօրինական ճանաչելու վերաբերյալ:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Մանուկյանը նշեց, որ ԿԸՀ-ն «ապօրինի որոշում» է ընդունել:

«Այսինքն՝ կարելի է ընտրությունների նախօրեին՝ «լռության օրը», ցանկացած բան անել, ու դա կարելի՞ է ընդունել որպես նորմալ երևույթ»,- հարց ուղղեց նա:

Մանուկյանն ասաց, որ իրենց նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվել, հետագա քայլերի մասին նա չխոսեց, ասաց, որ կխորհրդակցեն իրավաբանների հետ:

ԲՀԿ ներկայացուցիչ Դավիթ Որսկանյանի խոսքով` «Անկախ դիտորդը» չճշտված ահազանգեր է ներկայացրել, թե իբր գումարներ են բաժանում, մինչդեռ ոստիկանությունն ու դատախազությունը նման հրապարակումներից, ելույթներից զերծ են մնացել, ասել են, որ կխոսեն ընտրություններից հետո:

«Ի՞նչն էր խանգարում դիտորդներին, որ զերծ մնային նման իրավիճակներից, երբ հնարավորություն ունեին դա երկուշաբթի անելու: Սա միտումնավորություն էր, մեղավորները թող պատժվեն»,- ասաց նա:

Որսկանյանը նշեց, որ դա իր ազդեցությունն էր ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց` Ընտրական օրենսգրքով իրոք հստակ ամրագրված չէ «քարոզչություն» եզրույթը, սակայն նշեց, որ դա առիթ կլինի` հաջորդ ընտրություններից առաջ խնդրին անդրադառնալու:

«Ես մի քիչ զարմացած եմ, որ ԲՀԿ-ն նախընտրեց դիմում ներկայացնել ԿԸՀ, ոչ թե գնալ դատարան: Ընտրական օրենսգրքում շաբաթներ առաջ տեղի ունեցած փոփոխություններով նրանք կարող էին գնալ ուղիղ դատարան և պատասխանատվության կանչել անձին: Դա շատ ավելի էֆեկտիվ իրավական պաշտպանության մեխանիզմ է: Մի քիչ զարմացած ենք»,- ասաց նա:

Իոաննիսյանն ասաց, որ որևէ քարոզչություն, առավել ևս քարոզչության նպատակ չի եղել, նույն ասուլիսի ժամանակ քաղաքական այլ ուժերի խախտումների, ահազանգերի մասին էլ է բարձրաձայնվել, բազմակողմանիություն է ապահովվել, իրենք կենտրոնացած չեն եղել հենց ԲՀԿ-ի վրա և զարմացել են, որ ԲՀԿ ներկայացուցիչները եկան ասուլիսին, տապալեցին այն:

Խոսելով ԲՀԿ-ից գումար առաջարկելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության մասին, Իոաննիսյանը նշեց, որ այդտեղ հանցակազմ որպես այդպիսին չկա, բայց իրավախախտումներ կան. քրգործ հարուցելու հիմք չկա, բայց հետևանքներ կարող են լինել այլ դաշտում, տարբեր օրենսգրքերի խախտումներ կան` ազգային, աշխատանքային: Հարցին` կարո՞ղ էին ասուլիսին արված բարձրաձայնումներն ազդել ընտրությունների արդյունքների վրա, նա պատասխանեց.

«Եթե ապատեղեկատվություն տարածեինք, կարող էին մեղադրել, որ ազդել ենք ընտրությունների վրա, բայց օբյեկտիվ տեղեկություններ ենք հրապարակել, դրանցով ընտրությունների վրա ազդեցության մեջ ոչ մի վատ բան չկա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

16:30 29.04.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

16:16 29.04.2025

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...

BACK_TO_TOP