14:56 29.09.2018
ԲՀԿ-ի հանդեպ տեղեկատվական տեռորն ու ապատեղեկատվության կատաղի գրոհը շարունակվում են։ Այս մասին Facebook-ում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանու ավագանու անդամ Արման Աբովյանը:
«Այսօր և երեկ համացանցը կրկին ողողվեց բացահայտ սուտ թեզերով, որոնք վերաբերվում են ԲՀԿ ին։
Առաջինը. մամուլը սկսեց տարածել տեղեկատվություն՝ իբր ԲՀԿ ի կողմից գործադիր նշանակված պաշտոնյաները միտումնավոր սաբոտաժի են ենթարկում իրենց ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների աշխատանքը։ Սակայն, ոչ մի ապացույց բացարձակապես չի ներկայացվել։ Պարզ է, որ նպատակը մեկն է` մեզ ամեն կերպ կապել ՀՀԿ-ին և վարկաբեկել»:
https://www.facebook.com/photo.php?fbid=168495190725757&set=a.107798946795382&type=3&theater&ifg=1
17:15 01.11.2024
Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթինՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի […] ...
17:07 01.11.2024
Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: […] ...
17:00 01.11.2024
Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Հոկտեմբերի 31-ին կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից […] ...
16:50 01.11.2024
Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են ԵրկիրըՌուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։ Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: […] ...
16:42 01.11.2024
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ։ «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,- ասված է […] ...
16:29 01.11.2024
Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարանԴատախազը 2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Բ.Ե.-ն, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան վարելիս, Նոր Երզնկա […] ...