Վանաձորում մահացած երեխան ընտանիքի 3-րդ կորուստն էր. մորն են մեղադրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Վանաձորում մահացած երեխան ընտանիքի 3-րդ կորուստն էր. մորն են մեղադրում

10:06 13.10.2017

Վանաձորում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի ու երեխայի մահվան պատճառով հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Վանաձորի Աղայան 25 հասցեի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 4-ամյա տղա երեխա, որը դեպքի պահին տանը միայնակ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Armtimes.com-ը հայտնում է, որ երեխայի մայրը դեպքի պահին տանը չի եղել, հրդեհը նկատել են  հարևանները: Մայրը ունի 5 երեխաներ, որոնցից երկուսը երկար ժամանակ սկեսրոջ խնամքի տակ են, ամուսինը ազատազրկված է:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ կինը կենցաղավարության ու ծնողավարության  հմտությունների խնդիր ունի: Երեխաներից մեկին տարիներ առաջ հյուծված վիճակում տեղափոխել են մանկատուն, որտեղ էլ մահացել է, մյուսը խեղդվելիս է եղել գյուղում, հրաշքով են փրկել, մեկ այլ երեխային, որը մեկ տարեկան էլ չի եղել,  կրկին հյուծված տեղափոխել են մանկատուն, որտեղ կարճ ժամանակ անց մահացել է: Հոկտեմբերի 12-ին մահացած փոքրիկին ևս ցանկացել են տանել մանկատուն, սակայն պարզվել է, որ մայրը դայակ է վարձել, իսկ թե ինչու է դեպքի ժամանակ երեխան եղել առանց հսկողության, ցույց կտա քննությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

14:43 28.11.2024

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

14:36 28.11.2024

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

14:32 28.11.2024

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

14:25 28.11.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...

Հունաստանի վարչապետն ասել է, որ խոչընդոտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն Ուկրաինային

14:17 28.11.2024

Հունաստանի վարչապետն ասել է, որ խոչընդոտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումն Ուկրաինային

Patriot զենիթահրթիռային համակարգերն անհրաժեշտ են Հունաստանի օդային տարածքը պաշտպանելու համար, ուստի դրանք չեն կարող տեղափոխվել Ուկրաինա, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ Հունաստանն ունի հակաօդային պաշտպանության լուրջ համակարգ, և ՀՕՊ համակարգերի փոխանցումն Ուկրաինային կարող է նվազեցնել դրա արդյունավետությունը։ «Հունաստանն ունի վեց Patriot: Այդ իսկ պատճառով ես դիմադրեցի Patriot համակարգերն Ուկրաինա տեղափոխելու ցանկացած ճնշմանը, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

14:10 28.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ […] ...

BACK_TO_TOP