«Ռա՛դ եղիր, սա Իսրայելն է». հրեաների պատասխանն Ադրբեջանի նախագահի սիրելի գործչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

«Ռա՛դ եղիր, սա Իսրայելն է». հրեաների պատասխանն Ադրբեջանի նախագահի սիրելի գործչին

20:30 18.04.2018

Ադրբեջանա-իսրայելական քաղաքական ու ռազմական հարաբերությունների՝ վերջին շրջանի տհաճ զարգացումների ֆոնին օրերս Բաքվում Իսրայելի դեսպանությունում տեղի է ունեցել մի դեպք, որը կրկին ստվեր է գցել երկու երկրների բարեկամության շղարշի վրա:

Ադրբեջանի առաջատար լրագրող-խմբագիրներից մեկը համարվող, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի պալատական խոսնակ Էյնուլլա Ֆաթուլաևը փորձել է ստանալ Իսրայելի վիզա, սակայն այդ երկրի դեսպանության շեմին հանդիպել է իր համար ստորացուցիչ վերաբերմունքի:

«Ինձ տուրիստական ընկերություններն առաջարկեցին 280 մանաթի (164 դոլար) դիմաց կազմակերպել վիզայի հարցը, սակայն ես հրաժարվեցի՝ գերադասելով անձամբ դեսպանությունից ստանալ այն: Դեսպանատան դիմաց փորձում եմ կանգնեցնել ավտոմեքենան, վազելով մոտենում է հսկիչը, թե այստեղ չի կարելի մեքենան կանգնեցնել, քանի որ Իսրայելի դեսպանության տարածքն է»,- գրում է Ֆաթուլաևը՝ վրդովվելով, որ քիչ այն կողմում գտնվող իրանական դեսպանության մոտ կարելի է ավտոմեքենա կանգնեցնել, իսկ Իսրայելի դեսպանության մոտ՝ ոչ:

Ադրբեջանցի խմբագրի վրդովմունքին անվտանգության աշխատակիցը պատասխանել է հարցով՝ իսկ դուք չգիտե՞ք Իսրայելի և Իրանի միջև եղած տարբերությունը:

Այս դրվագից էլ սկսվում են ադրբեջանա-իսրայելական բախումները հրեական դեսպանությունում: Ֆաթուլաևի դժգոհությանը, թե ինքը Ադրբեջանի տարածքում է, իսրայելցի հսկիչները պատասխանում են լակոնիկ. «լռի՛ր և հերթ կանգնիր»:

Որոշ ժամանակ անց, երբ գալիս է պալատական լրագրողի հերթը, վերջինից պահանջում են փաստաթղթեր՝ միաժամանակ հանել ձեռքերը գրպաններից: Ֆաթուլաևը, իր խոսքով, չի հանդուրժում ադրբեջանցիների նկատմամբ հրեաների արհամարհական և ցինիկ վերաբերմունքը, պատասխանում է դեսպանության աշխատողներին նկատողությամբ և ստանում պատասխան.

«Ռա՛դ եղիր այստեղից, սա Իսրայելն է»:

Հետո կատարվում է զավեշտի հաջորդ փուլը:

Րոպեներ անց Էյնուլլա Ֆաթուլաևը կրկին հերթ է կանգնում, և երբ հասնում է նրա ժամանակը, մատով իր մոտ է կանչում դեսպանության անվտանգության բաժնի ղեկավարը և հարցնում.

– Դու ինչպե՞ս ես խոսում մեր գործընկերոջ հետ:

– Նորմալ: Ինձ հրահանգում են ձեռքերը չպահել գրպանում, բայց ես բանտում կամ բանակում չեմ: Այդ ի՞նչ տոն է,- նեղսրտում է ադրբեջանցի խմբագիրը:

– Այստեղ դուք պարտավոր եք մեր կանոններին ու պահանջներին ենթարկվել: Եթե ուզում ես վիզա ստանալ, լռի՛ր ու արա՛ այն, ինչ քեզ ասում են,- կոշտ կերպով խոսքն ավարտում է հրեա աշխատակիցը:

Քիչ անց, սակայն, իսրայելական կանոններին չենթարկվող ադրբեջանցուն, այնուամենայնիվ, հեռացնում են դեսպանության տարածքից՝ հրաժարվելով մուտքի արտոնագիր տալ:

Հրապարակման վերջում ադրբեջանցի խմբագիրը դժգոհում է, որ իր երկրում ոչ ոք օգնության ձեռք չի մեկնել իրեն՝ նշելով, որ ավելի լավ է՝ իրենք Իսրայելի հետ կոնֆլիկտ չունենան. նրանց հետ վտանգավոր է:

Ի վերջո, Իսրայելից նեղացած ադրբեջանցի պալատական խմբագիրը եզրակացնում է՝ ավելի լավ է Իրան գնալ, քան Իսրայել. գոնե Իրանում ամեն քայլափոխի իրեն «ռադ չեն անում» ադրբեջանցի լինելու համար, իսկ եթե նույնիսկ «ռադ են անում», ապա «հնագույն պարսկական մշակույթն ու կրոնական ավանդույթներն արգելում են վիրավորանքն ու բռնությունը: Գոնե հրապարակային ու ցուցադրական մակարդակում»,- նեղսրտած ավարտում է խոսքը ադրբեջանցի խմբագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP