Պայմանավորվածությունը լավ է, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը խախտի դա, այն էլ ամենաանսպասելի պահին․ Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Պայմանավորվածությունը լավ է, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը խախտի դա, այն էլ ամենաանսպասելի պահին․ Բաբայան

13:36 29.09.2018

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունը՝ սահմանին ու շփման գծում լարվածությունները նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Դա լավ է ինքնին, չնայած լավ ճանաչելով Ալիևին, Ադրբեջանին, չի բացառվում, որ ինչպես և միշտ, Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտի, այն էլ ամենաանսպասելի պահին։ Պրակտիկան ցույց է տվել, որ գրեթե միշտ այդպես է լինում»,– նշեց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակը հույս հայտնեց, որ այս պայմանավորվածությունը որևէ արդյունքի կբերի, քանի որ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կոշտ հայտարարությունից հետո, որտեղ նրանք հիշեցնում էին լարվածության ավելանալու վտանգի մասին։

«Հայտարարությունը, բնական է, առաջին հերթին ուղղված է եղել հենց Ադրբեջանին, որը խախտում է զինադադարի ռեժիմը, լարվածություն է պահպանում։ Փաստորեն, կարելի է ասել, որ ինչ-որ դրական տեղաշարժ ենք նկատում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն»,– նշեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախում պայմանավորվածության համար գոհ են, բայց Ադրբեջանի նախկին վարքը հաշվի առնելով՝ շարունակելու են ուժեղացնել բանակը, մարտունակությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

16:30 29.04.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

16:16 29.04.2025

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

16:10 29.04.2025

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Երեկ՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ է ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ […] ...

BACK_TO_TOP