Ցուցարարները Հանրապետության հրապարակում են․ ՈՒՂԻՂ ՌԵՊՈՐՏԱԺ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ցուցարարները Հանրապետության հրապարակում են․ ՈՒՂԻՂ ՌԵՊՈՐՏԱԺ

19:21 18.04.2018

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքն այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Մասնակիցներն իրենց գործողությունները շարունակում են երթերով։

 

20։25. Հանրահավաքը մեկնարկել է

Հանրապետության հրապարակում հանրահավաքն արդեն սկսվել է: Բողոքի ակցիայի կազմակերպիչները կարդացին այն պատգամավորների անունները, որոնք կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Ցուցարարներն այդ անուններին արձագանքեց բացասական բղավոցներով:

 

19։15. Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է. հանրահավաքը շուտով կմեկնարկի։

 

19։10. Երթը հասավ Հանրապետության հրապարակ

Ցուցարարները ԱԳՆ-ի շենքի դիմացից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Այս պահին նրանց առաջին խմբերը Ամիրյան փողոցից մտնում են հրապարակի տարածք: Նրանց երթը ղեկավարում է Շահեն Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանը դեռ չի միացել նրանց:

 

18։33. Գիշերվա միջադեպից 7 անձ է բերման ենթարկվել

«Ապրիլի 13-ից անցկացվող հանրահավաքները, երթերն անցկացվում են «Հանրահավաքների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, առանձին դեպքերում հանցավոր դրսևորումներով, զանգվածային անկարգություններով»,- լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա անդրադարձել է նաև նախորդ օրը ուշ երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին՝ այն որակելով որպես «զանգվածային անկարգություններ»:

Մուրադյանի խոսքերով` անկարգություններին մոտ 70 մարդ է մասնակցել, որոնցից 7-ին բերման են ենթարկել: Մուրադյանի փոխանցմամբ՝ սադրիչներին վրդովվեցրել են «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող մաքրման աշխատանքները, ինչից հետո էլ տեղի են ունեցել անկարգությունները: Պաշտոնյան նշել է, որ երեկվա անկարգությունների ժամանակ 3 ոստիկանական մեքենա է վնասվել, ու արդեն քրեական գործերն են հարուցվել նշյալ դեպքերի կապակցությամբ:

ShantNews.am-ը պաշտոնյայից ճշտել է` արդյո՞ք զանգվածային անկարգությունների մասնակիցները կապ ունեն ցույցերի մասնակիցների հետ, ինչին ի պատասխան, Վահագն Մուրադյանը նշել է, որ իրենց ունեցած տվյալներով՝ այդ անձինք մասնակցել են ցույցերին:

 

18։25. Շարունակվում է ցույցը Գյումրիում

Ժամեր առաջ Գյումրիում բերման ենթարկված ակտիվիստներից չորսն ազատ են արձակվել ժամը 18:15-ին, հաղորդում է ShantNews.am-ի Գյումրիի թղթակիցը: Ակտիվիստներն արդեն միացել են Գյումրիի Թատերական հրապարակում հավաքված մյուս ցուցարարներին։

 

18։20. ԱԳՆ շենքի մոտ լարվածությունն անցավ

Ցուցարարների «պաշարած» նախարարությունների աշխատակիցները շենքից դուրս եկան և հետնամուտքով լքում են տարածքը: Ցույցը ղեկավարում է Շահեն Հարությունյանը, որը քիչ առաջ զրուցում էր Վալերի Օսիպյանի հետ: ShantNews.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը նշեց, որ Օսպիյանի հետ խոսում էին սադրիչների և կազմակերպվող սադրանքների մասին:

«Մենք ժամը 7-ին պետք է բարձրանանք դեպի Հանրապետության հրապարակ, Նիկոլ Փաինյանն էլ շուտով կվերադառնա»,– ասաց Շահեն Հարությունյանը։

Ցույցերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի խոստացած 1․5 ժամն արդեն լրացել է, և նա դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում է, ըստ երևույթին, ցույցի նախաձեռնող խմբի խորհրդակցությունը դեռ չի վերջացել:

 

18։00. Որքա՞ն են քայլել ցուցարարները

Երևանի փողոցներով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի մասնակիցներն անցել են առնվազն 9․3 կիլոմետր ճանապարհ։ Ցուցարարներն անցել են Բաղրամյան, Մաշտոց, Կորյուն, Չարենց, Ալեք Մանուկյան, Վարդանանց, Չարենց, Նար-դոս, Տիգրան Մեծ, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութ ու Վազգեն Սարգսյան փողոցներով։

Այդ ամբողջ ճանապարհը ցուցարարները որոշ ընդմիջումներով հաղթահարել են ավելի քան 6 ժամում։ Google Maps համակարգի հաշվարկի համաձայն՝ անդադար ու առանց կանգառների քայլելու դեպքում կարելի էր անցնել 2 ժամում։

Ցուցարարների տեղափոխությունը, ինչպես ասում են ֆիզիկոսները, եղել է 1․25 կիլոմետր։ Իսկ առավելագույն կարճ ճանապարհով այդտեղ կարելի էր հասնել 19 րոպեում՝ 1․6 կմ ճանապարհ անցնելով Հյուսիսային պողոտայով կամ Մաշտոցի պողոտայով։

 

17։45. ՀՀ ԱԳՆ շենքի մոտ լարված է

ՀՀ ԱԳՆ շենքի մոտ իրավիճակը լարված է, տարածքում ոստիկանական ուժեր են կուտակել և չեն թողնում, որ լրագրողները առաջ գնան: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանել է, որ մոտ 20 րոպեից աշխատանքային ժամերը վերջանում են և պետք է պաշտոնյաները շենքից դուրս գան, և նրանց պետք է ճանապարհ տալ: Ցուցարարները ԱԳՆ շենքի բակից գնացել են դեպի Վազգեն Սարգսյան փողոց, որը շարունակում է միակողմանի փակ մնալ:

 

17։03. Փաշինյանը մեկնել է խորհրդակցության

ՀՀ ԱԳՆ շենքի մոտից Նիկոլ Փաշինյանը 1-1․5 ժամով գնացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ քննարկումների: Մինչ այդ ցուցարարները հավաքված են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Վազգեն Սարգսյան փողոցը միակողմանի փակ է։

 

 

17։05. Բերման ենթարկվածների քանակը

«Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ՀՀ Ոստիկանության բաժանմունքներում 18.04.2018 թվականի դրությամբ բերման է ենթարկվել 84 քաղաքացի, 54-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- ShantNews.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ էդգար Ջանոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Մյուսների նկատմամբ հանցագործության կատարման կասկածանքով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննական մարմինը նյութեր է նախապատրաստում դատարան ներկայացնելու համար:

 

16։28. Ցուցարարները շրջափակել են ԱԳն շենքը

Հանրահավաքի մասնակիցները Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ, որտեղ Փաշինյանը կոչ արեց տեղավորվել ու շրջափակել շենքը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի նախապես արած հայտարարության՝ մինչև 19.00 նրանք կլինեն Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաքի կազմակերպիչը հայտարարություն կանի:

Մինչ այդ ցուցարարներից մեկը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց Kanye West-ի All day nigga երգի՝ ցույցերի թեմատիկայով վերամշակման ենթարկված նոր տարբերակը:

 

16։00. Ընդմիջում քաղաքապետարանի մոտ

Նիկոլ Փաշինյանը համախոհների հետ շարունակում է նստած մնալ Գրիգոր Լուսավորիչ փողոցի մեջտեղում. ցուցարարների մի մասը նստած է Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց: Նրանք այս պահին հաց են ուտում: Գրիգոր Լուսավորիչ փողոցը փակ է, և այդ հատվածում երթևեկություն չկա:

 

15։00. Ցուցարարները փորձեցին փակել Ֆրանսիայի հրապարակը

Ֆրանսիայի հրապարակում մի խումբ ցուցարարներ ցանականում էին փակել փողոցը, սակայն ոստիկանական ուժերը արագ ժամանեցին դեպքի վայրը ու ևս մի քանի ցուցարարների բերման ենթարկեցին: Այժմ հրապարակի երթևեկությունը վերականգնված է:

 

14։54. Ցուցարարները փակեցին քաղաքապետարանի մուտքերը

Քայլերթի մասնակիցները փակել են Երևանի քաղաքապետարանի բոլոր մուտքերը: Ցուցարարներն այժմ դուրս են կանչում քաղաքապետին:

 

14։10. Փակ է Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկը

Ցուցարարները փակել են Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկն ու երթևեկությունը կաթվածահար արել այնտեղ: Ցուցարարները նստացույց են անում:

 

13։15. ՄԻՊ. Անթույլատրելի է լրագրողի աշխատանքի խոչընդոտումը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները ՄԻՊ աշխատակազմի կողմից ամփոփովել և ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին։

 

13։06. Երթն անցնում է Ալեք Մանուկյան փողոցով

Երթի մասնակիցներն այս պահին շարժվում են Ալեք Մանուկյան փողոցով, որտեղ մի շարք ուսհաստատություններ են գտնվում: Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում է ուսանողությանն ու դասախոսներին այսօրվա հանրահավաքին միանալու համար:

 

12։50. Փաշինյանը պատասխանեց ShantNews.am-ի հարցերին

Shantnews.am-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանից ճշտել է՝ արդյո՞ք նրանք այսօր գիշերելու են փողոցում, ինչին ի պատասխան Փաշինյանը նշել է, որ իրենք այս պահին անտրամաբանական են համարում այդ քայլը: Նա ընդգծել է, որ իրենք իրենց չեն կաշկանդում որևէ տարբերակով:

«Հավաք ենք անում այնտեղ, որտեղ ցանկանում ենք»,- նշել է Փաշինյանը:

 

12։37. Երթի մասնակիցները ավարտեցին հավաքը ԵՊՀ-ում

Քիչ առաջ երթի մասնակիցներն ավարտեցին հավաքը ԵՊՀ-ում: Այս պահին երթի մասնակիցներն Ալեք Մանուկյան փողոցում են:

 

12։35. Մինչև հիմա 66 մարդ է բերման ենթարկվել

Ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Այս մասին SHANTNEWS․AM-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 

12։27. ԵՊՀ առջև ելույթ են ունենում երթի մասնակիցները

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլոր ուսումնական հաստատություններին չփակել դռներն ուսանողների վրա:

 

12։17. Երթի մասնակիցներն հասան ԵՊՀ

Shantnews.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակիցներն այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համալսարանի տարածքում 15 րոպե հավաք կանցկացնեն, այնուհետ կշարունակեն երթը:

 

12։07. Վերականգնվել է Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը

Քիչ առաջ վերականգնվել է Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը՝ բոլոր 4 ուղղություններով:

 

12։00. Երթն ընթանում է Կորյունի փողոցում

Ընդդիմադիրների երթն այս պահին ընթանում է Կորյունի փողոցում: Ակտիվիստները «Միացե՛ք», «Դասադուլ» կոչերով դիմում են այն քաղաքացիներին, որոնք հետևում են երթի ընթացքին:

 

11։36. Թույլատրվեց շարժվել Մաշտոցի պողոտայով

Բանակցություններից հետո ոստիկանությունը թույլատրեց երթի մասնակիցներին շարժվել Մաշտոցի պողոտայով դեպի Հերացու, այնուհետ Աբովյան փողոցներ: Այս պահին երթի մասնակիցները կոչերով շարժվում են Մաշտոցի պողոտայով:

 

11։33. Փաշինյանը բանակցում է ոստիկանների հետ

Shantnews.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանությունը շրջափակեց Ֆրանսիայի հրապարակը: Այս պահին Նիկոլ Փաշինյանը բանակցում է ոստիկանների հետ:

 

11։20. Ցուցարարները շարժվում են Ֆրանսիայի հրապարակի կողմ

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք շարժվում են այլ փողոցներ՝ փակելու դրանք և հավաքելու իրենց կողմնակիցներին։ Սակայն հանրահավաքի մասնակիցների մի մասը շարունակելու է մնալ վարչապետի նստավայրի դիմաց՝ փակ պահելու համար դրա մուտքը։

 

11։13. Փակ են Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցները

ShantNews.am-ի լրագրողը տեղից հայտնում է, որ հանրահավաքի մեծ մասը ուսանողներն են։ նրանք փակ են պահում վարչապետի նստավայրի մուտքը։ Հանրահավաքի մասնակիցների մի մասը Նիկոլ Փաշինյանի հետ շրջում է մոտակա տարածքում՝ շարժվելով Բաղրամյան-Դեմիրճյան և Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկներում։

Ֆրանսիայի հրապարակում մնացել է ցուցարարների փոքրաթիվ խումբ, քանի որ մեծ մասը գնացել են Բաղրամյան պողոտա։ Այս պահին փակ են Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցները։

 

10։57. Ցուցարարները շարժվեցին դեպի վարչապետի նստավայր

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հանրահավաքի մասնակիցների մի մասը հասավ Բաղրամյան 26՝ վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայր։ Նրանց մուտքը շենքի տարածք արգելափակված է նաև ոստիկանական ուժերով։ Մինչ այդ ոստիկանական ուժերը հավաքված էին Դեմիրճյան փողոցում, որտեղից էլ տեղափոխվել են վարչապետի նստավայրի դիմաց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

10:15 23.11.2024

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

10:03 23.11.2024

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

Ամերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում: Նորընտիր նախագահն այս պաշտոնում Բեսենտի ընտրության մասին հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, Truth սոցիալական ցանցի իր էջում։ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ Բեսենտը «հարգված է որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգներից մեկը»։ «Սքոթը կաջակցի իմ […] ...

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

09:48 23.11.2024

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարքի գնալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ պահանջին: «Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք […] ...

BACK_TO_TOP