Վարկերի վերադարձման պահանջով բանկերից ավելի քան 5 հազար գործ կա դատարաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Վարկերի վերադարձման պահանջով բանկերից ավելի քան 5 հազար գործ կա դատարաններում

13:20 29.09.2018

Բանկերում քաղաքացիների՝ տարիներով չվճարված վարկերի տույժ ու տուգանքների զիջումը, պարզվում է, վերաբերում է ոչ բոլորին: Կառավարության որոշմամբ` չեղյալ են համարվելու միայն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ անհուսալի դասակարգված վարկերի տույժերը, իսկ դրանք 271 և ավելի օր ուշացումներ գրանցած վարկերն են:

Նշված պայմանի պատճառով ժամկետանց վարկեր ունեցող շատ վարկառուներ տույժերի համաներման ծրագրից դուրս են մնացել: Նրանցից մեկն էլ Ազատանի բնակիչ Սիլվա Հայկյանն է, որը 5 տարվա անթերի վարկային պատմություն է ունեցել, ժամանակին վճարումներ կատարել է ու վարկերի միջոցով տնտեսությունն ընդլայնել: Բայց հերթական 720․000 դրամ կազմող վարկը, որը վերցրել էր մեկ տարի առաջ` կարտոֆիլի ցանք կազմակերպելու նպատակով, չի կարողացել փակել։ Նշում է, որ կարտոֆիլի վատ բերք է ստացել կարկտահարության պատճառով։ Հայկյաններին չի հաջողվել մնացած 600.000 դրամի վարկը ժամանակին փակել:

7 ամիս Հայկյանները մուծումներ չեն արել, ուշացումների պատճառով վարկի մայր գումարին տույժեր են ավելացել: Հայկյան Սիլվան չի օգտվի տույժերի զիջման ծրագրից: 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ նրա ուշացումները եղել են մոտ 90 օր: Նրա վարկը բանկում որպես անհուսալի չի դասակարգվել: Բանկերի ղեկավարներն են բացատրում, որ անհուսալի վարկերի շարքում ներառվում են 271 և ավելի օրերի ուշացումներով վարկերը, որոնք բանկերին ոչ թե օգուտ, այլ վնաս բերող էին համարվում, ու դրանք, որպես չաշխատող ակտիվ, բանկերը դուրս էին գրել իրենց հաշվեկշիռներից։ Շատ դեպքերում, երբ անհուսալի վարկեր ունեցող վարկառուն ճանաչվում էր սնանկ, բանկը վարկը դուրս գրելուց հետո գումարների վերադարձի ակնկալիք չուներ, իսկ եթե վարկառուն որևէ վճարում անում էր, ապա գումարն ուղղվում էր ոչ թե վարկի մայր գումարի, այլ տույժ ու տուգանքների մարմանը։

Հիմա, տույժերի զիջման գործընթացի պարագայում, բանկերը կզրոյացնեն անհուսալի վարկերի միայն տույժ ու տուգանքները, իսկ վարկի մայր գումարն ու տոկոսները կմնան վարկառուի պարտքը։ Իսկ մինչև 271 օր ժամկետանց վարկերի տույժ ու տուգանքներն ավելի քիչ են, ու բանկերը հույս ունեն, որ դրանց վերադարձելիությունն ապահովել դեռ հնարավոր է։ Ու դրա համար էլ ժամկետանց այդ վարկերի նկատմամբ տույժերի զիջում չի լինի։

Բացի դրանից, ըստ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Գյումրիի և Արթիկի մասնաճյուղերի կառավարիչ Էդուարդ Մանուկյանի, եթե այդ տույժերի հարկերն էլ կառավարությունը զիջի, ապա բանկերը պատրաստակամ կլինեն զիջել նաև մինչև 271 օր ուշացումներով վարկերի տույժ ու տուգանքները։ Ու նաև, հիմա արդեն բանկերը չեն կարող ժամկետանց վարկերին անվերջ տույժեր հաշվարկել, ինչը եղել է նախկինում, տույժերի չափն արդեն կարգավորվելու է համապատասխան նորմատիվներով։ Իսկ դատարանները շատ ծանրաբեռնված են, վարկերի ետ վճարման պահանջով ավելի քան 5000 գործ կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP