Վաղը կրկին կշարունակվի գերատեսչությունների շրջափակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Վաղը կրկին կշարունակվի գերատեսչությունների շրջափակումը

20:41 17.04.2018

«Վաղը առավոտից մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ, պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհներն ու մայրուղիները: Փոքրիկ փոփոխություն կա: Գործողությունները կսկսեն ժամը 10.00-ից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ արթնանում ենք այդ ժամին: Վաղը ժամը 10.00-ին ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից գործողությունները նորից կսկսվեն ու կեզրափակվեն Հանրապետության հրապարակում»,- հավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

Նա Երևան հրավիրեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին ու Շառլ Ազնավուրին՝ հիշեցնելով, որ նրանք այն սակավաթիվ մարդկանցից են, որ կարողացել են այսքան մարդաշատ դարձնել հրապարակը: 

Փաշինյանն իր ելույթում ասել է նաև, որ առաջիկայում կձևավորեն «Թավշյա» հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս ժողովուրդը: Կոմիտեներ կստեղծվեն նաև բոլոր մարզերում:

«Վաղը պետք է կաթվածահար լինի ողջ Երևանը, ոչ թե միայն կենտրոնը: Ի՞նչ ենք անելու այսօր: Այսօր՝ հավաքից հետո, երթով շարժվում ենք Երևանի փողոցներով»,- ասել է Փաշինյանը և նաև նշել, որ հավաքի սկիզբը արհեստական են ձգձգել, որ հանրահավաքն ավարտվի ժամը 21.00-ի կողմերը, որովհետև հանրապետականները, ըստ որոշ տեղեկությունների, մի հեռու տեղ են գնացել՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը նշելու:

«Մեր այսօրվա երթից քյաբաբը պիտի սառի նրանց սեղանների վրա, քյուֆթայի զակազն էլ չեղարկվի: Եվ ուրեմն, «Քա՛յլ արա, Մերժի՛ր Սերժին, Քա՛յլ արա, Մերժի՛ր Սերժին»,- ասաց Փաշինյանը:

Երթը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեկնարկեց՝ առանց հստակ ուղղությունը նշելու: Նրա խոսքով՝ դա հատուկ մարտավարություն է: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ գիշերները չեն մնալու որևէ տեղ, տուն են գնալու, քանի որ «առավոտյան կարող են գալ և ցանկացած հրապարակ վերցնել»:

 

 

 

 

 

 

 

 

Այսօր առավոտյան երբ մենք սկսում էինք մեր բողոքի զանգվածայինա նհնազանդության գործողությունենրը, հասկացանք մի բան և հիմա էլ այսօր հասկանումե նք, որ բազմաթիվ մարդիկ նայումե ն այս հրապարկին և ուզումե ն հականալ ինչ տեղի ուենցավ 2 օրում, որ ՀՀ քաղաքացին ոտքւի կանգնեց , իսկ տեղի ուենցավ պարզ մի բան՝ երբ որդեգրեցինք ցանցային գործեկլլակերպը որպես ՍՍ դեմ պայքարի մեթոդ, երբ կոչով հանդես եկանք փկոչով՝ փակեք ճանաօպարհներ և արեք գորոծողունթյւոննեռր և մեր հավանքերին սկսեցին 10 հազարավոր ժողովուրդ մասնակցել, բնշանակ է գտել ենք այն մեթոդը, որ պետք է ծնկի բերենք ՀՀ կուսակսցությնաը: Մեթդոս հետևյալն է ոչ թե կոնկրետ խումբ ասում էա արա, այն արա,քայլ քաղաքացին ինքն է ինքնակազմարպվում և ինքն է շարժման տանող ուժը, ոչ թե որևէ քաղ գործիչ կամ կուսակցույթւոնը: Շարոժումը մի ղեկավար ունի, մի առաջնաորդ և այդ մեկ առաջնորդը դու ես,  և այդ մեկ առաջնորդը դու ես՞ ,  և այդ մեկ առաջնորդը դու ես՞ , և այդ մեկ առաջնորդը դու ես:

ուզում եմ ավելի վստահ հայտարարել որչ ՀՀ ում սկսել է ժողովրդական «թավշյա», ոչ բռնի հեղափոխոթւյուն հնարավոր չէ կանգնեցնել մի հոգու չեզոքացնելով: 

 Ինչ պետք է աննք, վաղը մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանույթամբ, պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհներ, մայրուղիները: 

Գործողույթւոնները կսկեն ժամը առավոտյան 10-իցմ որովհետև փորձը ցույց է տալիս, որ արթնանում ենք բոլորս այդ ժամին: Վաղը ժամը 10-ին Ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարալում, որտեղից գոծողությւոնենրը նորից կսկսվեն ու կեզրափակվեն Հանրապետությայն հրապարակում:

Ցանցային մարտավարությւոնը

Երևան հրավիրեց Թանկյանին ու Խանջյանին, Շառլ Ազնավուրին, ով նույնպես այն սակավաթիվ մարդկանցից է, որ այպսիսին է դարձրել հրապարակը, որ մաֆիայի վերջը տանք առանց մի կաթիլ արյան:

Ես ասում եմ աչքը կպել էր դուք ասումե ք ամոթ, փոխանակ ասեք քնիր իմ մանկիկ, քնիր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ հերթը հասավ Նիկոլ Փաշինյանի ելույթին, մարդիկ սկսեցին աղմկել, իսկ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանդարտություն դրսևորել: 

Նիկոլ Փաշինյանը իր ելույթը սկսեց Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակից մեջբերում անելով. «Նամակում խոստովանություն կա, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը Խանջյանի հետ զրույցումա սել է, որե հայ ողովուրդը ոչխարի հոտի պես է, – ժողովուրդը հոուուու էր բացականչում, – իր նակաամկում փորձոմ է բացատրությունբգտնել, գուցա քաղ ճնշման տակ եք և դա է պատճառը, որ այդօպես ասեցիք: Սիրելի Արսինե դա չէ պատճառւ, որ նամն արտահայոտթւթյուն էարել, պատճառը ուրիշ է որ Սերժը շփվումէ ՀՀԿ պատգամավորների հետԱյդ հոտի կողմից Սերժը հռչակվել է վարչապետ: 

Ես ասումե մ, որ այսօր շատերը կասեն , թե ահա ոչինչ չփոխվեց և Սերժը վերստին իշխանմության ատռաջին դեմքն է: Բայց ես խպատասխանատու հաայտարարում ե,մ, որ ամեն ինչ փոխվել է,ո րոցվհետև այսօր չունի իրեն հպատակ ժողովուրդ, չունւի կառավարելու ժողովուրդ: ՀՀ քաղաքացին չունի ՍՍ անունով վարչապետ: Այսօր հանրապետության հրապարակում տռեղի է ունենում հայաստանի 3-րդ հանրապետության պատմության ամենաբզամամարդ հանարհավաքը և դուք եք կերտել այս օրը: 

ընդ որում այս հավաքի ամիսն հայտարարվել է ընդամենը 5-6 ժ առաջ: ևշշատերնա սում են ինչու եք տեղափոխել հրապարակլ որովհետև ցույց տալու համար, որ ՀՀ գոյություն ունի, որ ՀՀ քաղաքացին գոյությւոն ունի և հանարապետության ամենամեծ հրապարակը լեփ-լեցուն է ընդեմ ՍՍ և ՀՀկ-ի: Մեր շարժումը արդեն 2 օրփոխել է իր էությունը: ես շատերից և շատ շատերից ներողություն եմ խնդրում, որովհետև ոչ մի րոեպով չեմ ակրողանում մկիացնել իմ հեռախոսը, որովհեըտև այն պայթում է զանգերից, ահտկապես սփյուռքից: Զանգաւոմ են լացակումաց մարդիկ և ասւոմ, մի ասեք, որ սա շարժում է ՍՍ դեմ, սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է: և էս զարթոենքը պետք է փոխի Հայաստանը: յս զարթոնքը պետք է փոխի մեևր երեխաների ապագան, Հայաստանի իշախանությւոնը: 

Երեկվանից երբ ես այ էս ձեռքով հաղթահարեցի Բաղրամյանի փշալարարեը, աբզմաթիվ մարդիկ ասում են, որ գիտենք մեթոդը ոնց էդ փշալարը հանենք, փոկենք և այլն և այս այսօր մտածում էի դրա մաիսն և եկա այն եզրակացության, որ ընդհակառակը պետք է էնպես անենք, որ դարնք ամրացվեն, որովհետև դա հետևում ՍՍ պետք է գնա գործի, պետք է գնա տուն, գնա գործի, գնա տուն: 

երկուսը համը հանում են, իսկ նիկոլը ասաց Շմայսի բրիգադին հանեք ստեղից: Հանգիստ, առանց բռնության: 

Սերժիկ հեռացիր, Սերժիկ հեռացիր վանկարկումներ արեցին: 

ՍՍ սրանից հետո Հայստանը պետք է տեսնի այդ փշալարերի հետևից: 

Այսօր առավոտյան երբ մենք սկսում էինք մեր բողոքի զանգվածայինա նհնազանդության գործողությունենրը, հասկացանք մի բան և հիմա էլ այսօր հասկանումե նք, որ բազմաթիվ մարդիկ նայումե ն այս հրապարկին և ուզումե ն հականալ ինչ տեղի ուենցավ 2 օրում, որ ՀՀ քաղաքացին ոտքւի կանգնեց , իսկ տեղի ուենցավ պարզ մի բան՝ երբ որդեգրեցինք ցանցային գործեկլլակերպը որպես ՍՍ դեմ պայքարի մեթոդ, երբ կոչով հանդես եկանք փկոչով՝ փակեք ճանաօպարհներ և արեք գորոծողունթյւոննեռր և մեր հավանքերին սկսեցին 10 հազարավոր ժողովուրդ մասնակցել, բնշանակ է գտել ենք այն մեթոդը, որ պետք է ծնկի բերենք ՀՀ կուսակսցությնաը: Մեթդոս հետևյալն է ոչ թե կոնկրետ խումբ ասում էա արա, այն արա,քայլ քաղաքացին ինքն է ինքնակազմարպվում և ինքն է շարժման տանող ուժը, ոչ թե որևէ քաղ գործիչ կամ կուսակցույթւոնը: Շարոժումը մի ղեկավար ունի, մի առաջնաորդ և այդ մեկ առաջնորդը դու ես,  և այդ մեկ առաջնորդը դու ես՞ ,  և այդ մեկ առաջնորդը դու ես՞ , և այդ մեկ առաջնորդը դու ես:

ուզում եմ ավելի վստահ հայտարարել որչ ՀՀ ում սկսել է ժողովրդական «թավշյա», ոչ բռնի հեղափոխոթւյուն հնարավոր չէ կանգնեցնել մի հոգու չեզոքացնելով: 

 

 

 

 

 

 

 

 

 

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ևս ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: Նա պատմել է, որ Բաղրամյան պողոտայում ապրիլի 16-ին իրենք գրկախառնվել են ոստիկանների հետ և նրանց աչքերում արցունք են տեսել. «Նրանք մեզ ասացին, որ չեն հարվածելու և չեն հարվածել»: 

Ցուցարարները սպասում են Նիկոլ Փաշինյանի ելույթին և ամեն ելույթից հետո վանկարկում են «Նիկոլ, Նիկոլ»:

Ցուցարարների շարքերից բղավում են, որ ցանկանում են գործողությունների ծրագիր, որից անմիջապես հետո բարձրախոսով կրկին հայտարարվել է, որ տարածքում կան սադրիչներ. «Ոչ ոք մեր շարքերից բռնության կոչ չի անում, եթե անում է, ուրեմն մեզ հետ որևէ կապ չունի»:

Ելույթների ժամանակ նաև ասել են, որ Հանրային հեռուստաընկերությունը, որ սնվում է ժողովրդի փողերով, շարունակում է չտեսնելու տալ այս հանրահավաքները: Ցուցարարները  ասվածից հետո բացականչեցին «ամոթ, ամոթ»:

Ցուցարարների շարքերից պարբերաբար ռեպլիկներ են հնչում, որոնք նյարդայնացնում են նիկոլ Փաշինյանին: Նա կոչ է անում լռել:

 

 

 

 

 

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էլ իր ելույթի ժամանակ նշել է, որ Բաղրամյանում ապրիլի 16-ին իրենք գրկախառնվել են ոստիկանների հետ և նրանց աչքերում արցունք են տեսել. «Նրանք մեզ ասացին, որ չեն հարվածելու և չեն հարվածել»: 

Ցուցարարները սպասում են Նիկոլ Փաշինյանի ելույթին և ամեն ելույթից հետո վանկարկում են Նիկոլ, Նիկոլ: Ցուցարարների շարքերից բղավում են, որ ցանկանում են գործողությունների ծրագիր և բարձրախոսով կրկին հայտարարվել է, որ տարածքում կան պրովոկատորներ և ոչ ոք իրենց շարքերից բռնության կորչ չի անում, եթե անում է, ուրեմն իրենց հետ որևէ կապ չունի:

Հ1-ը որ սնվում է ձեր փողերով,. Շարունակում էչտեսնելու տալ այս հանրահավաքրենը, ժողովուրդը բացականչեցին ամոթ, ամոթ:

 

 

 

 

 

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը Հանարպետության հրապարակում իր ելույթի ժամանակ պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին. 

«Շարմազանովը ասում էր, ո՞վ կարա չթողնի, որ Սերժ Սարգսյանը ընտրվի: Պարոն Շարմազանով էս մարդիկ են ասում, որ իշխանությունը ձերը չէ, իշխանությունը այստեղ է: Ինչքան մարդ տեսնում եք, կրկնակի այդքանն էլ հետևում են: 2008թ.-ի Սերժ Սարգսյանի հանրահավաքը նույնքան բազմամարդ էր, բայց կեսը եկել էին զզվելով, իսկ այս մադրիկ եկել են հավեսով, որովհետեև յուրաքանչյուրը այնքան աշխատանք է կատարել և գիտի, որ ինքն է այս երկրի տերը», – ասել է Արայիկ Հարությունյանը: 

Արայիկ Հարությունյանը իր ելույթի վերջում հիշեցրել է իրենց պայքարի հիմնը դարձած երգի խոսքերը՝ «Ես մենակ չեմ, մենակ չեմ, քայլում են, քայլում են, մեր մեկտեղվող աչքերի մեջ հույսի արեգակն է փայլում»: «Դուխով», – ասել է Հարությունյանն ու եզրափակել իր ելույթը:

Ցույցի մասնակիցներից Արմեն Գրիգորյանն էլ ասել է, որ Վազգեն Սարգսյանի փողոցում իրենք անիվներ չեն ծակել. «Մենք նման գորոծղությունների չենք դիմում, որովհետև մենք ընդունել ենք խաղաղ պայքարը և այդ գործողությունները չեն մտնում այդ սկզբունքների մեջ»:

 

 

 

 

 

Հանրապետության հրապարակում շարունակվում է ցուցարարների հանրահավաքը:

Որպես բեմ ծառայում են նստարանները: 

Մինչ այս պահը ելույթ է ունեցել Արարատ Միրզոյանը և Դավիթ Պետրոսյանը՝ հայտնի ուսանողական շարժումներից: Նա իր ելույթը սկսել է «Ազատ, անկախ ուսանող» վանկարկումներով:

«Մենք ապացուցեցինք, որ ամեն մեկս կարա պատասխանատվություն վերցնի և առաջ գնա: Մի կարևոր հանգամանք՝ մեր ընկերներից Գարիկ Միսկարյանին երբ բերման են ենթարկել, ոստիկանի համակարգիչը ֆորմատ է արել: Նշանակում է, որ ազգը այս գաղափարի շուրջ ունի կոնսոլիդացում», – հայտարարել է Դավիթ Պետրոսյանը՝ ավելացնելուվ որ սա անկախության և ազատության պայքար է: 

 

 

 

 

 

 

Ժամը 18:30-ին նախատեսված հանրահավաքը Հանրապետության հրապարակում մեկնարկել է մոտ մեկ ժամ ուշացումով՝ ժամը 19:30ր-ին:

«Անկեղծ ասած ես չեմ կարող այսքան մարդու առաջ ելույթ ունենալ», – կատակով ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելու համար հավաքի բազմամարդությունը:

Հանրահավաքը սկսել է Արարատ Միրզոյանը՝ իր ելույթով: Նա ծիծաղելի համարեց վարչապետի ընտրությունը, որը մի քանի հոգու կողմից է իրականացվել: 

«Հայաստանում վարչապետ չկա, ՀՀԿ իշխանություն այս պահից չկա, կա մեկ իշանություն և այդ իշխանությունը հենց հիմա այստեղ է, դուք եք», – ասել է Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը իր ելույթումա սել է, որ այսօրվանից մտնելու են այն շենքերը, որ ուզում, չեն մտնելու այն շենքերը, որ չեն ուզում, ինչ ուզելու անելու են: 

«Մի քանի օրում մենք այդ խեղճերին համոզելու ենք, որ իշխանությունը մենք ենք», – ասաց Միրզոյանը:

Միրզոյանը հանրահավաքը աննախադեպ է որակել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ազատ խոսքի իրավունքը ժողովրդավարության կարևորագույ ՀՀ քաղաքացու խոսքը կարևոր է, պետք է աբցառվի բռնությունը,ա զգային համերաշխաությունը առաջնային է: յու քաղաքացու կյանքը թանկ է բոլորից համար

 

 

Անհեթեթություն Երբ հասնաք ոստիակնութնյանը, պատնեշ կար և երբ անցնում էի, ինչ-որ մեկը հետևս կանգնած էր, հենվելով նրա վրա բարձրացա: Օսիպյանի ուսից բռնեցի: Ծառայության ներքո գտնվղ մարդը վատ զգացմ որ վերադասի ուսադիրներից բռնեցի, իմ ձեռը էսպես արձակեց և ես ավտոմատ նույն գործողույթւոնըա րեցի, քանի որ ընկնում էի: Նրանք ովքեր օրիգինալ վիդեոն տեսել ոն, ակրող են տեսնել և համոզվել ինչա կատարվում: 21-րդ դարում նույնիսկ շպիոնական կինոների բովանդակությմաբա ռաջնորդվենք, մարդիկ իրար բան են փոխանցում թղթով: Հեռախոս կա, ֆեյսբուք կա,. Ես մի քանի անգամ Օսիպյանի հետ շփվելլ ենմ, չեք մտածում, որ էդքան խեկլկք չունեմ, որ  հարյուրավոր տեսախցիկների ներկայությամբ ոստիկանության հետ բան փոխանակվեի: Ես պարզաբանումը չէի անի, եթ եմր դյուրահավատ և բազմիցս խափված ժողովուրդը մտահոգված չլինեին« Մի անհանգստացեք սիրելի քաղաքացիներ, էնպես չի պատը ճեղքելուց առաջ զապսիսկա ես փոխանցում ոստիկանությնաը:

 

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը իր մարդկանց կենտրոնացրել է Մելիք Ադամյան փողոց և նպատակ ունի սադրել ու ցուցարարներին ծեծի ենթարկել: 

Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ միասին շարժվեց դեպի Մելիք Ադամյան փողոց: 

Ճանապարհին Փաշինյանը ոստիկանությանն է փոխանցել իր ստացած տեղեկությունը:

«Հանրապետականները բանդիտներ են բերել, որ մտցնեն մեր մեջ և Ձեր հետ բախումներ լինեն», – ասել է Փաշինյանը, իսկ ոստիկանները վստահեցրել են, որ նման բան չկա: «Մենք էլ պաշտոնապս հայտարարում ենք, որ նման տեղեկություն ունենք: Մենք բռնություն չենք գործադրելու և բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Ով այս կանոնից շեղվում է, մեզ հետ որևէ կապ չունի: Ի դեպ՝ նշվում է կոնկրետ մարդու անուն՝ Առաքել Մովսիսյանի անունը», – ասել է Փաշինյանը: 

 Հիշեցնենք, որ ոստիկանությունից նոր հաղորդագրություն է տարածվել, որտեղ ասվում է, որ ապրիլի 17-ի առավոտից իրականացվող գորոծողությունները՝ կառավարական շենքերի և այլ գերատեսչությունների շրջափակումն ու բնականոն աշխատանքի խաթքրումը դուրս են խաղաղ հավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքի բովանդակությունից և քրեորեն հետապնդելի տարրեր են պարունակում: 

Ոստիկանությունը հավաստիացրել է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար:

 

 

Սերժ Սարգսյանի թեկնածությանը ԱԺ-ում կողմ են քվեարկել բոլոր հանրապետական պատգամավորները:

Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Ղուկասյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը նիստին ներկա չեն եղել:

Ծառուկյան դաշինքից կողմ է քվեարկել Վարդան Բոստանջյանը, Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Հրանտ Մադաթյանը, Արայիկ Աղաբաբյանը, Դավիթ Մանուկյանն ու Մելիք Մանուկյանը:

Դեմ են քվեարկել՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Արարտ Զուրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարինա Մարգարյանը, Շաքե Իսայանը, Տատյանա Միքայելյանը, Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը: 

Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը չեն քվեարկել:  

 

 

 

 

«Ոչ մի նշանակություն չունի, թե ձայների ինչ հարաբերակցությամբ է ընտրվել վարչապետը, մի բան պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ժողովրդի շրջանում չունի աջակցություն և կառավարելու հիմք», – ասաց Նիկոլ Փաշինյանը լրագրողներին: 

Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի մեկնաբանել Սերժ Սարգսյանի այն արտահայտությանը, որ քնած հրաբուխները չեն արթնանա, եթե չբզբզան, ասելով, որ չի հասկանում, թե ինչ նկատի ունի: Փաշինյանը չի համաձայնել նաև նորընտիր վարչապետի այն արտահայտության հետ, որ մարդիկ օրինազանց չեն, հակառակ դեպքում հիմա փողոցում միլիոնավոր մարդիկ պետք է լիենին, իսկ այսօր փողոցում գտնվողների թիվը այդքն էլ մեծ չէ. «Լավ գիտեք, թե ինչքան մարդ է այսօր մասնակցում ցույցերին», – ասել է Սերժ Սարգսյանը: 

Փաշինյանը նշել է, որ իրենք համոզվել են, որ իրենց շարժումը ունի համատարած համակարանք. «Մենք վայելում ենք ժողովրդի համակրանքը, իսկ Սերժը վայելում է մարդկանց համատարած զզվանքը», – ասել է նա: 

Ըստ ցույցն առաջնորդող, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավարի, հանգուցալուծումը պետք է լինի քաղաքացիական զանգվածային գործողությունները, ինչն էլ պետք է հանգեցնի համակարգի կաթվածահար գործունեությանը: 

Փաշինյանը կրկին կոչ է արել ցույցի մասնակիցներին լինել ուշադիր: «Մենք դեմքի արտահայտությամբ կարող ենք ճանաչել մեր ցույցի մասնակիցներին, սադրիչներին դուրս պետք է բերենք մեր շարքերից: Չտրվեք սադրանքներին», – ասել է Փաշինյանը՝ կրկին իրենց ցույցը խաղաղ որակելով:

10ր ժամանակ են խնդրել՝ հետագա քայլերը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 77 կողմ, 17 դեմ ձայներով ընտրվել է ՀՀ 15-րդ վարչապետ, իսկ ցուցարարները ժամը 18:30-ին մեծ հանրահավաք են նախատեսում Հանրապետության հրապարակում: Մի շարք գերատեսչություններ էլ շարունակում են շրջափակված մնալ ակտիվիստների կողմից: 

 

 

 

 

Ձեր ընկերոջը փողոցից բերեք խորհրդարան, դա կլինի մեծագույն վաստակը

Խորհրդարանի գրավունմը համարում եք խաղաղ ցույցեր և գտնում եք, որ պետք է ցուցարարները գան այստեղ նստելով ձեր փոխարեն օերնք գրեն,դ ա ձեր պատկերացումնէ  եթ եոչ յհակառակ կոմղում պետքբէ լիեք, պետք է լինեռք օրենքի կողմում:

Չի կարելի ժողովուրդը լինի օրինազանց, եթ ելինի օրինազանց փողոցում միլիոնավոր մարդիկ պետք է լիենին, լավ գիտեք ինչքան մարդ  է մասնակցում ցույցերին:

Կողմ 77, դեմ 17 որոշումն ընդունված է

 

Նիկոլ Փաշինյանը ձեռքի վիրակապը փոխելուց, 1ժ-ից քիչ ավելի հանգստից հետո կրկին դուրս է եկել փողոց, միացել ցուցարարներին: 

Այս պահին արդեն ցուցարարները մաս-մաս մոտենում են Հանրապետության հրապարակին, որտեղ ժամը 18:30-ին հանրահավաք է նախատեսված, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է լինի երրորդ հանարպետության ամենամարդաշատ հանրահավաքը:

«Հավաքը, քանի դեռ խաղաղ է, ոստիակնությունը ուժ կիրառելու իրավունք չունի: Խաղաղից դուրս բերելու համար մարդիկ են ուղարկում, որ մեքենաներ վնասեն և ոստիկանությանը հիմքեր տան հավաքը ցրելու համար, – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին հավաքի մասնակիցներին զգուշացնելով, որ կան սադրիչներ ու փորձելու են ցույցի խաղաղ բնույթը խախտել: Մեր պայքարը բաց ձեռքերի պայքար է՝ բռնությունը և հակաբռնությունը բացառող», – կրկին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մի շարք գերատեսչական շենքեր շարունակում են շրջափակված մնալ՝ այդ թվում Գլխավոր Դատախազության, Վճռաբեկ դատարանի, ՊԵկ-ի, ԱԳՆ-ին, Կրթության և Գիտության, Մշակույթի նախարարությունների շենքերը: 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել լրատվամիջոցների համար: Նա ասել է, որ նստացույցի իրականացման գորոծղություններ են իրականացվում:

«Հայաստանում հեղափոխական իրավիճակ է: Մարդիկ գալիս են Երևանի տարբեր վարչական շրջաններից: Մոսկվայում ու Գյումրիում մեր հայրենակիցները միացել են մեզ, Իջևանում դասադուլ է, Չարենցավանում, Կապանում դասադուլ է Երևանի մի շարք ուսումնական հաստատություններում ևս դասադուլ է: Մենք մտադիր ենք այս հեղափոխական վիճակը հասցնել հաղթանակի», – ասել է Նիկոլ Փաշինյանը և կրկին հիշեցրել 18:30-ին սպասվող հանրահավաքի մաիսն: 

Փաշինյանը հույս է հայտնել, որ դա լինելու է երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը:  

«Կեցցե´ ժողովրդական հեղափոխությունը, որ սկսվել է այսօր՝ մայրաքաղաքում», – ասել է Փաշինյանն ու ավարտել ելույթը:

Նիկոլ Փաշինյանը շարունակել է քայլերթը՝ հանրահավաքի մասին բարձրախոսով փողոցներում հայտարարելով: 

Նա կրկին ակցիայի մասնակիցներին կոչ է արել գերատեսչությունների դռները բացվելուն պես ներս մտել, պառկել հատակին և կաթվածահար անել աշխատանքները:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ շրջում է Կենտրոնում և արդեն իսկ շրջափակել են շուրջ մեկ տասնյակ գերատեսչությունների մուտքերը:

 

 

 

Հեղափոխական իրավիճակ է, հայտարա

Կողմ 81 դեմ, ձեռնպահ չկա

Սահմանադրական օրենքի 140-րդ հոդ 102 մասերով, սահմանված կարգով ԱԺ Հանրապետական և ՀՅԴ խմբակցույթւոնների որոշումներով փեկնածու թ է առաջադրվել Սեր Սարգսյանը, քննարկում ենք վարչապետի ընտրության հարցը, հիշեցնեմ, քննարկվ է 135 հոդվածով սահմանված կարգովկ անանոակարգի՝ ներակյացանելու ահմար 15 ր է տրամադրվում, ելույթի համար 1 ժ, եզրափակիչ ելույթի համար մինչև 30ր:

Թեկնածուին ներկայացրեց ղեկավար Վահրամ Բաղդասրայանին

Բոլոր գործողությունները, որ տղավորվում են օրենքի և սահամնադրության շրջանակներում  Սամվել Ֆարմանյան

Էն մեծ մասը որ մեզա ընտրել, փողոցում չէ

Ինչ են անում, բախում թույլ չտալու ահմար

Չգիտեմ, չեմ տեսել, եթե այդքան աջակից ունի, ինչու կանգնած չեն խորհրդարանի մոտ ի աջակցությւոն

Յուր պետության մեջ խումբ կա, ր չեն ուզւոմ, մի խումմեծ խումբ որ ուզումա ստեղ են

Ծառուկյանի պատգամավորները դեմ են քվեարկեոլւ, եթե ոկղմ քվեարկող լինի չենք կարող ասել, որ ընդդիմությւոն չէ միաձայն քվեարկելու որոշում չի եղել, եղել է ազատ քվեարկելու որոշում, եսդ եմ եմ քվեարկելու

 

 

 

 

Օսիպյանը ծանուցելէ , Փաշինյանը չի ընդունել, որ ցրելու է: Կարող է նաև ցրելիս հատուկ միջոցներ կիրառվել:

Ֆրանսիայի հրապարակում սպասում են Նիկոլի հատուկ հայտարարությանը:

Տեղի է ունենալու հարցի քննարկումն ն ու քվեարոկւթյունը, Սարգսյանը ժամանել է արդեն ԱԺ, չնայած, որ բազմաթիվ ցուցարարներ փակել էին ճանապարհը

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հատուկ հայտարարություն կանի

 

Այս պահին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում է և բարձրախոսով հայտարարեց, որ ժամը 12-ին հատուկ հայտարարություն են անելու:

ԱԺ-ի շենքը շրջափակելու և ԱԺ-ում քվորումի ապահովումը կանխելու՝ ընդդիմության սցենարը չի աշխատել և ԱԺ-ում ուղիղ ժամը 12-ին կկայանա հատուկ նիստը, որի ընթացքում պատգամավորները կընտրեն ՀՀ 15-րդ վարչապետին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն ունի հավաքը ցրելու որոշում: Երեկ՝ ապրիլի 16-ին ոստիկանության կողմից անձամբ Նիկոլ Փաշինյանն էլ է զգուշացվել, որ հավաքը դադարեցվի: Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի ենթարկվել կոչին և շարունակում են բողոքի ակցիան: Այժմ ոստիկանությունը ամեն պահի կարող է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը:

 Լրագրողներին ևս հատուկ զգուշացում է եղել՝ համապատասխան տարածք պահպանելու վերաբերյալ:

 

 

 

Քաղաքի տարբեր հատվածներում լարված վիճակ է

Այս պահին քաղաքի տաբեր հատվածներում լարված իրավիճակ է:

Հալաբյան փողոցում ոստիկաններն ու ցուցարարները պարբերաբար վեճի են բռնվում:

Նիկոլ Փաշինյանը ուսանողների հետ քայլերթ է անում կենտրոնական փողոցներում: Նրանք շարժվել են Մաշտոցի պողոտայով և Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին բախումների չգնալ և որ հատվածներում ոստիկանությունը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս՝ հեռանալ այդ հատվածներից՝ միանալով իրենց:  

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության մյուս անդամենրն արդեն ԱԺ-ում են և ասել են, որ մասնակցելու են միայն քվեարկությանը և Սերժ Սարգսյանի ելույթը չեն լսելու:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP