Երբ մենք համերաշխությունից էինք խոսում, շատերը նույնիսկ չէին հասկանում` ինչ է դա. Սարգիս Ավետիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Երբ մենք համերաշխությունից էինք խոսում, շատերը նույնիսկ չէին հասկանում` ինչ է դա. Սարգիս Ավետիսյան

19:16 28.09.2018

«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, քննարկվել են տարբեր տեսակի հարցեր՝ կապված երկրի ընդհանուր վիճակի հետ:

«Եղել է մի 10 օր առաջ, իմ նախաձեռնությամբ: Ես կուսակցության ղեկավար եմ, և, բնականաբար, մենք ցանկացած ընտրությունների առիթով խոսում ենք, խոսելու ենք ու խոսել ենք միշտ, քննարկում ենք տարբեր իրավիճակներ: Մենք գաղափարական կուսակցություն ենք, այն ժամանակ, երբ մենք համերաշխությունից էինք խոսում, շատերը նույնիսկ չէին հասկանում` ինչ է դա: Այսօր էլ, ցավոք, չեն հասկանում` ինչ է համերաշխությունը, ու տեղի-անտեղի խոսում են դրա մասին, իսկ մենք դրա գաղափարական կրողն ենք, սոլիդարիզմի գաղափարախոսությունը կրող քաղաքական կուսակցություն ենք, որը աշխատում է և աշխատելու է»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք երկրորդ նախագահի հետ քննարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը, Ավետիսյանը դրական պատասխան տվեց, նշեց, որ իրենք ընդհանրապես դեմ են, որ երկրում ատելության, թշնամանքի մթնոլորտի տարածվի, և այդ մասին խոսում են` ելնելով գաղափարական սկզբունքներից, ոչ թե` այս պահին Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ ուրիշի հետ հարմա՞ր է, թե՞ հարմար չէ: Երկրորդ նախագահի հետ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարց, ըստ կուսակցության ղեկավարի, չի քննարկվել:

«Համերաշխություն» կուսակցությունը, սակայն, ամեն դեպքում պատրաստվում է ընտրություններին` լինի դա դաշինքով, թե առանց դաշինքի:

«Կգա ժամանակը, կխոսենք: Կարևորը` մենք պատրաստ լինենք: Ընդհանրապես, մենք չենք բացառում որևէ ուժի հետ քաղաքական դաշինք կազմելը, մասնավորապես` խոսում ենք այն մասին, որ եթե քաղաքական ուժը կողմնակից է համերաշխության, սոլիդարիզմի գաղափարին, որևէ խնդիր չունենք: Մենք անձերի հետ խնդիր չունենք, բացարձակապես, մեզ համար ամենևին կարևոր չէ` որ անձը ինչ է մտածում, մեզ համար կարևոր է` ինչ քաղաքական ուժ է, ոնց է մտածում, ինչ է անում և ինչ կարող է անել հետագայում»,- նշեց Ավետիսյանը:

Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP