Ադրբեջանը հայտարարում է Իսրայելի հետ նոր ռազմական դրոն արտադրելու մեկնարկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Ադրբեջանը հայտարարում է Իսրայելի հետ նոր ռազմական դրոն արտադրելու մեկնարկի մասին

19:12 27.09.2018

Ադրբեջանն ու Իսրայելը սկսել են իսրայելական Pegasus-120 պտուտակավոր հետախուզական անօդաչու թռչող սարքի համատեղ արտադրությունը։ Արտադրությունը կազմակերպվում է ադրբեջանական Azad systmes և իսրայելական Aeronautics ընկերությունների կարողությունների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը։

Մինչ այս արդեն հայտնի էր դարձել երկու երկրների կողմից այս սարքի համատեղ արտադրություն սկսելու մտադրության մասին։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից է իսրայելական ընկերության տեսականու մեջ, այն ներկայացվել է 2017 թվականի ամռանը։ Իսկ Ադրբեջանն այս ընկերության հետ համագործակցության մեծ փորձ ունի։ Իսրայելական այս արտադրողն է ադրբեջանական բանակին մատակարարել Orbiter ընտանիքի հետախուզական ու մահապարտ անօդաչու թռչող սարքեր, ապա նաև օգնել Ադրբեջանում այդ սարքերի արտադրությունը կազմակերպելուն։

Ադրբեջանական գերատեսչության ու իսրայելական ընկերության ստորագրած փաստաթուղթը պայմանագրային պարտավորություններ չի ենթադրում, կարող է և «ջրվել», բայց հնարավոր գործարքի դեպքում Ադրբեջանը կստանա նոր դասի անօդաչու թռչող սարքեր՝ պտուտակավոր։ Այս սարքերը կարողանում են ուղղաթիռի նման կախվել օդում և կայուն դիտարկում իրականացնել։ Ինքնաթիռային տիպի սարքերի հետ համեմատած՝ սրանց թերությունը թռիչքի կարճ տևողությունն է և փոքր բեռնատարողությունը՝ թեև կոնկրետ Pegasus 120 հետախուզական սարքը կկարողանա մինչև 75 կգ ընդհանուր զանգվածով տեսադիտարկման ու այլ հետախուզական տեխնիկա կրել։

Ավելացնենք նաև, որ իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։

Oգոստոսին, դեպքի հետ կապված, Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին» (Ադրբեջանի անունը չէր հիշատակվում, բայց առանց դրա էլ պարզ էր, թե որ երկիրն է գնորդը)։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։

Այս տարվա օգոստոսին էլ հայտնի դարձավ, որ ընկերության մասնագետներին մեղադրանք է առաջադրվելու հայկական դիրքերի դեմ գործողությանը մասնակցելու համար։ Մեկ տարի ձգված քննությունից հետո հարցաքննության կանչվողների մեջ են ընկերության տնօրեն Ամոս Մաթանը, փոխտնօրեն Մեիր Ռիզմովիչը, զարգացման տնօրեն Հաիմ Հիվաշարը և մարկետինգի տնօրեն Դավիթ Գոլդինը։ Հնարավոր է, որ այս գործից բացի, ընկերության ներկայացուցիչներին նաև այլ մեղադրանքներ առաջադրվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP