19:14 16.04.2018
Ցուցարարների հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ելույթով: SHANTNEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Փաշինյանը նշել է, թե իրենք այսօր ներքաղաքական կյանքում բեկում մտցրին և փակեցին նրանց բերանները, որոնք ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և չի պայքարում իր ազատության համար:
Նրա խոսքով` իրենց շարժումը ակնհայտորեն ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքն է վայելում, որովհետև «արդար շարժում է»: Պատգամավորն ասել է, որ հաջողությամբ առավոտվանից իրականացրին «փակիր փողոցը» նախաձեռնությունը, և հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց:
«ՀՀԿ մեծամասնությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանին կարգել ՀՀ վարչապետ: Վաղը ժ. 12:00-ին նիստ է անելու, վաղը «փակիր փողոցը» լայն մասշտաբի պիտի հասցնենք և բլոկադայի ենթարկենք ԱԺ մոտեցնող բոլոր մուտքերը»,-նշել է Փաշինյանը:
Նա մատնանշել է այն փողոցները, որոնք պետք է շրջափակեն: Պատգամավորը նշել է, որ նրանք, ովքեր ուզում են դա այսօր անել, կարող են: Փաշինյանը շեշտել է, որ պետք է վաղը ավելի մեծ ծավալով փակել մետրոյի կայարանները: Նա համահայաստանյան դասադուլի և գործադուլի կոչ է արել: Փաշինյանը խորհուրդ է տվել իրենց գործողություններում լինել «ապակենտրոնացված»: Փաշինյանն անդրադարձել է նաև այսօրվա իրադարձություններին, ևս մեկ անգամ արձանագրել, թե ինչ է եղել:
Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ այսօր տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանը «բեկումնային» էր որակել:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...