«Սանիթեք»-ի գույքը վտանգված է. Փաշինյանը կոչ է անում աղբամաններով փակել փողոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+16.09 oC

«Սանիթեք»-ի գույքը վտանգված է. Փաշինյանը կոչ է անում աղբամաններով փակել փողոցները

19:40 16.04.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է SHANTNEWS.AM-ը, Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հավաքը: Մինչ այդ, ինչպես հայտնի է, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել Բաղրամյան պողոտայում: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք հետ չեն կանգնում վաղը՝ խորհրդարանի նիստի ժամանակ, ԱԺ-ի շենքը շրջափակելու ծրագրից:

«Բաղրամյանը՝ երկկողմանի, Պռոշյանը, Սայրանի՝ գլխավոր փոստի հատվածը, «Հրազդան» ստադիոնի մոտից ձոր մտնող փողոցը, Հալաբյանից և Կորեայի ձորից մտնող փողոցները անհրաժեշտ է շրջափակել: Շրջափակել մեքենաներով, վրաններով, հետիոտն, բոլոր ձևերով: Աղբի՝ «Սանիթեք»-ի էն բաները որ կա, պետք է բոլոր ձևերով էդ փողոցները փակել: Այո՛, Զիլերով, կամազներով, կռազներով, ինչով պատահի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Նաիրի» ԲԿ-ում առաջին բուժօգնություն ստանալուց հետո Փաշինյանը եկել է Բաղրամյան պողոտա,իսկ հետո որոշվել է հանրահավաքը հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

«Տեխնիկան չեն կարողանում բերել այստեղ, իսկ Օսիպյանը խոստացել է, որ փշալարարերը առաջ չի բերի, գնանք հրապարակ»,- ասել է Փաշինյանը ու Բաղրամյանից Ֆրանսիայի հրապարակ տարել այնտեղ հավաքված մարդկանց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. կա տուժած

16:28 08.04.2025

Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. կա տուժած

Ապրիլի 8-ին՝ ժամը 11։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել […] ...

Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:23 08.04.2025

Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է: Կազմված փաստաթղթերը […] ...

Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

16:16 08.04.2025

Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […] ...

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

16:11 08.04.2025

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […] ...

Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան

16:06 08.04.2025

Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ, Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով: Արտաքին միջամտությունը մեկ […] ...

«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվել

16:00 08.04.2025

«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...

BACK_TO_TOP