Աշոտ Հակոբյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Աշոտ Հակոբյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

19:13 27.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ գործակցության ու դրա հնարավոր շարունակականության մասին։
Նախարարը նշել է, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։
Աշոտ Հակոբյանը նաև հայտնել է, որ Ասիական զարգացման բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս ներգրավված լինել ծրագրի իրականացման գործընթացում։
Հյուրերը նշել են, որ ուրախ են դա լսել, որովհետև տարբեր դոնորների հետ ՀՀ կառավարության գործակցություններն այս ծրագրի շուրջ իրար հետ ուղիղ կապի մեջ են և որոշակիորեն նաև ԵԶԲ-ի հետ համագործակցության շարունակականության երաշխիք։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

BACK_TO_TOP