16:16 27.09.2018
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ ժողովրդի մեջ կոնսենսուս կա, սակայն պետք է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը նստեն սեղանի շուրջ և գնան, պայմանավորվեն և բանակցված լուծում ունենան և ներկայացնեն հանրությանը, որ այսպիսի տեսակի գործողություններ են անելու, որ այս բաները պայմանավորվել են, չմոռանան կարևորել արդար հավասար պայմաններ բոլորի համար, որ կարողանան ամեն ինչ անել սահմանադրական դաշտում: Հուսանք, որ պարոն Փաշինյանի վերադարձից հետո կունենանք բոլորի կողմից կոնսենսուսով համաձայնեցված փաստաթուղթ, որը նաև ինչ-որ չափով օրակարգային կդառնա, որ բոլորը կունենան գիտակցում, թե որ կետի համար են պատրաստվում և ինչ գործողություններ ունեն անելու»,- ասել է նա:
Այն հարցին, որ եթե բոլոր քաղաքացիները և քաղաքական ուժերը, բացի 50 պատգամավորներից, ցանկանան, որպեսզի խորհրդարանը ցրվի, նման դեպքում ի՞նչ պետք է անել, Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Մենք ունենք հնարավորություն, երբ դու բանակցությունների միջոցով բացատրում ես, որ հանուն երկրիդ զարգացման «հանուն»-ով է պետք առաջնորդվել: «Չեմ ցանկանում» մեսիջը ինձ համար ավելի շատ նշանակում է, որ ինձ համար այս աթոռը ավելի հարազատ է, քան որևէ մի բան: Այն ժամանակ մենք ինքներս պետք է գիտակցենք՝ մեզ այդպիսի՞ պատգամավորներ են պետք, թե՞ պետք են այնպիսիք, ովքեր մտածում են հանուն հայրենիքի: Նույն հանրապետականները միշտ ասում են, որ ցանկացած հարցում միշտ առաջնորդվելու են երկրի շահերով: Եկեք բոլորս երկրի շահի գիտակցումը ընկալենք և զարգանանք: Ինձ պետք չեն արտահերթ ընտրություններ առճակատումով, այլ պետք են համաձայնեցված, գիտակցված ընտրություններ: Եթե մենք աշխարհին մեր միասնականության մեսիջը չփոխանցենք, ապա մեր թշնամիները կօգտվեն դրանից»:
Թևան Պողոսյանը նշել է նաև, որ կարևոր է այնպես անել, որ Ազգային ժողովում քաղաքական ուժերի ներգրավվածությունը լինի բազմազան, քանի որ, ըստ Սահմանադրության, ԱԺ-ի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմադիր ուժ:
Նրա խոսքերով՝ կարևոր է, թե ինչ քաղաքական տեսակետներ կբերի այդ 30 տոկոսը:
Թևան Պողոսյանի խոսքերով ՝ մենք պետք է հստակ տարբերակենք, որ ընտրության դեպքում կան այլընտրանքներ և մարդը ընտրություն է կատարում, իսկ քվեն ընդամենը միջոց է:
https://youtu.be/wtaERKDdXWM?t=6m1s
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...