14:54 27.09.2018
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման եթերում նշել է, որ պետք է տարբերակել իրավացիության և անիրավության սահմանը:
«Մարդիկ համարում են այդ օրենքները անիրավ օրենքներ, որոնք թույլ են տվել նախկին իշխանությանը այդպես գործել: Կար դատական անիրավ համակարգ: Բոլորը հիշում են, թե դատավորները ինչպես են գործում և ինչպես են գործել. երբ մի տոնածառ դնելու համար մարդուն ինչ տանջանքների ենթարկեցին: Հիշում ենք Վարդգես Գասպարիի հետ կատարված դեպքը: Այնտեղ կային ինչ-որ մեխանիզմներ, այն օրենքները, որոնք աշխատեցվել են այն դատական համակարգի ժամանակ, եղել են անիրավ: Ես կարևոր եմ համարում, որ այս խնդիրները քննարկվեն լայն հասարակայնության հետ»,- ասել է նա:
https://youtu.be/CORQwpGOFYw
Ազգագրագետի խոսքերով՝ առաջիկայում մենք պետք է կարողանանք կառուցել կիրթ և մարդկային արժանապատվությունից բխող հարաբերություններ կառուցել:
Խոսելով պոպուլիզմի մասին՝ ազգագրագետը նշել է, որ փոփոխությունների մասին արտահայտման հարցում ավանդական մտավորականությունը միշտ վախեցել է իր կարծիքն արտահայտել:
«Թվում է՝ մենք պիտի երբևէ չվախենայինք արտահայտել մեր կարծիքը: Դա պետք է անեն ինտելեկտուալները. ճիշտն ասած՝ «մտավորական» բառը ես մի քիչ բացասական նշանի տակ եմ ընդունում, քանի որ ԽՍՀՄ-ի տարիներին դա մի խումբ էր, մի խավ, որը պետք է իշխանության կարծիքը տարբեր լեզվապաշարներով արտահայտեր և իջեցներ հանրություն: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա պիտի ազատվենք նման մտավորականությունից»,- նշել է Աղասին Թադևոսյանը:
Անդրադառնալով ավագանու արտահերթ ընտրություններին՝ բանախոսը նշել է, որ, իհարկե, այդքան էլ լավ չէ, որ 81 տոկոս է արդյունքը, լավ կլիներ, որպեսզի լիներ 50 կամ 60 տոկոս, սակայն իրավիճակը ծայրահեղ էր և հասկանալի:
Աղասի Թադևոսյանը նշեց, որ այս երևույթը փորձել է վերագրել անցումային հասարակությանը, սակայն պետք է քննադատորեն վերաբերվել, որպեսզի ծայրահեղ համակրանք և հակակրանք չունենանք:
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...