Մարդիկ գնում են ոչ թե Նիկոլ Փաշինյան անձի, այլ իր խոսքի հետևից. Աղասի Թադևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Մարդիկ գնում են ոչ թե Նիկոլ Փաշինյան անձի, այլ իր խոսքի հետևից. Աղասի Թադևոսյան

14:44 27.09.2018

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նշել է, որ լայն առումով մենք այսօր չենք կարող ասել, որ ժողովուրդը դարձել է քաղաքացի:

«Քաղաքացիական տարրեր կան, սակայն գործընթացը դեռ շարունակվում է, և այդ ժամանակ մենք միայն կարող ենք խոսել Հայաստանի մասին՝ որպես քաղաքացիական հասարակություն: Հիմա շատ հետաքրքրիր խմորումներ են տեղի ունենում հասարակությունում՝ ընդհուպ մինչև քաղաքական նոր միավորումներ ստեղծելու միտումներ կան: Այսօր երիտասարդության որոշակի միջավայրերում շատ լուրջ դիսկուրս կա, նրանց ցանկանում են, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտը լինի հավասարակշռված և  մրցակցության պայքարի սկզբունքով համակերպված»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ երբ մենք գործ ունենք համակարգի փոփոխության հետ, ապա առաջնորդի անունը պետք է վանկարկվի, սակայն հեղափոխական իրավիճակից հետհեղափոխական իրավիճակի անցնելիս արդեն ուրիշ խնդիր է:

«Ես կարծում եմ՝ մենք դեռ հեղափոխական իրավիճակում ենք, դեռ չենք անցել կայուն հեղափոխական իրավիճակի: Այս ժամանակ առաջնորդները կարևոր են, որովհետև իրենք այն ոգեշնչող օրինակներն ու անհատներն են: Մարդիկ գնում են ոչ թե Նիկոլ Փաշինյան անձի հետևից, այլ իր խոսքի հետևից, քանի որ ամեն անգամ իր խոսքը նոր ոգևորություն է առաջացնում»,- նշել է Աղասի Թադևոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

BACK_TO_TOP