13:07 27.09.2018
ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում միաձայն ընդունվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այսօր Ընտանեկան օրենսգիրքը հնարավորություն է տալիս անձանց` փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ոչ միայն ՔԿԱԳ մարմնում, այլև դատարանում, և դատավորն էլ պարտավորված է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը: Փոխնախարարի խոսքերով` դատարանն այստեղ արդարադատություն չի իրականացնում, ծանրաբեռնվում է, և այդ հարցը պետք է կազմակերպվի մեկ ամսվա ընթացքում:
Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում, սահմանել, որ փոխադարձ համաձայնությամբ անձինք կարող են դատական կարգով ամուսնալուծվել միայն այն դեպքում, երբ ներկայացվում են պահանջներ երեխայի խնամքի, ալիմենտի, համատեղ գույքի բաժանման վերաբերյալ, միայն այդ դեպքում դատարանը ստանձնի, մնացած դեպքերում հարցը լուծվի ՔԿԱԳ մարմնում:
Փոխնախարարը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց` 2015, 2016, 2017 թթ. դատարաններում ընդհանուր ամուսնալուծությունների թիվը կազմել է 1 430, որոնցից փոխադարձ համաձայնությամբ 400-ը եղել են ամեն տարի, այսինքն` դատարաններն ազատվում են տարեկան միջինը 400 գործից:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիտարկմանը, թե գործող կարգավորումներում ևս դրույթ կա, որը հնարավորություն է տալիս ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվել, փոխնախարարը նշեց, որ այս նախագծով սահմանափակվում է առհասարակ դատարան գնալու նրանց հնարավորությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց` կա՞ հաշվարկ, թե այս փոփոխությունը ֆինանսական որքան խնայողություն կառաջացնի: Հովհաննիսյանն արձագանքեց, որ նման վիճակագրություն ստանալը բարդ է, քանի որ հաշվարկ չկա, թե կոնկրետ գործի դեպքում պետությունը որքան գումար է ծախսում դատական համակարգի վրա:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...